Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կեղևից միջուկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հետազոտողները քարտեզագրել են Երկրի մակերևույթի մայրցամաքներն ու ծովերը, իսկ արբանյակները տիեզերքից ուղարկել են մեր մոլերակի նկարները։ Այնուամենայնիվ, երկրաբանները ձգտել են հասկանալ, թե ինչպիսին է Երկրի կառուցվածքը, և ինչ կա երկրակեղևի տակ

Երկրի մակերևույթից մինչև նրա կենտրոն մոտ 6400 կլոմետր է։ Երկիրը կազմված է ապարների և մետաղների տարբեր շերտերից։ Գոյություն ունեն երեք հիմնական գոտիներ՝ արտաքին կեղևը, մանթիան՝ ներքևում, և միջուկը՝ կենտրոնում։ Արտաքին կեղևը կազմված է ապարներից և բաժանվում է երկու մասի՝ մայրցամաքային կեղև և օվկիանոսային կեղև։ Մանթիան կազմված է հրահեղուկ ապարներից և ունի մոտ 2800 կիլոմետր հաստություն։ Երկրի միջուկը կազմված է հիմնականում նիկել և երկաթ մետաղներից։ Միջուկը բաժանված է երկու մասի՝ արտաքին հեզուկ միջուկ և ներքին կարծր միջուկ։

Երկրաբանները լիովին համոզված չեն, թե ինչպիսին է Երկրի ներսը, բայց շատ բան պարզում են՝ ուսումնասիրելով հրաբուխներից արտանետված ապարները։ Նրանք կարող են նաև օգտագործել երկրաշարժերից և միջուկային ռումբի փորձարկումներից առաջացած սեյսմիկ ալիքները՝ մոլորակի եռաչափ պատկերը ստեղծելու համար։ Սեյսմիկ ալիքները արագորեն շարժվում են կարծր, խիտ ապարի միջով և ավելի դանդաղ՝ փափուկ ապարի միջով։1960-ական թվականներին գիտնականները փորձեցին անցք բացել օվկիանոսային կեղևից մինչև մանթիա։ Սակայն դա չհաջողվեց, որովհետև ծրագիրը շատ թանկ էր։

Քանի որ Երկիրը պտտվում է տիեզերքում, նրա մակերևույթի խորքի էլեկտրական հոսանքները ստիպում են նրան մագնիսի դեր կատարել։ Ձողաձև մագնիսի նման Երկիրն էլ ունի 2 մագնիսական դաշտ։ Եթե մագնիսացված ասեղը ջրի մակերեսին լողա, Երկրի մագնիսական բևեռի կողմը կշարժվի՝ ստեղծելով պարզ կողմնացույց։ Որոշ կենդանիներ, օրինակ՝ աղ, մի քիչվնիները և դելֆինները, ուղղությունը գտնում են Երկրի մագնիսական դաշտի շնորհիվ։

Տիեզեքից Երկրիը գնդաձև է երևում, սակայն լիովին կլոր չէ մի քիչ տափակ է վերին և ստորին հատվածներում՝ բևեռներում, և թեթևակի ուռուցիկ է մեջտեղում՝ հասարակածի շուրջը։