Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մետաղ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մեր շուրջն ամենուրեք մետաղե իրեր են՝ երկաթե մեխեր ու մուրաբա եփելու պղնձե կոնքեր, ալյումինե գդալներ ու արծաթե բաժակակալներ, գործարաններում աշխատող հաստոցներ, էլեկտրական հաղորդալարեր, երկաթգծի ռելսեր ու էլեկտրահաղորդման կայմեր: Ավելի քան երեսուն տարբեր մետաղներից են պատրաստվում ժամանակակից ինքնաթիռների բազմաթիվ մասեր:

Մետաղների շատ հատկություններ ընդհանուր են նրանք, որպես կանոն, պինդ նյութեր են, ունեն յուրահատուկ՝ «մետաղական» փայլ, էլեկտրահաղորդիչ են: Բայց, ինչպես ամեն կանոնում, այստեղ ևս բացառություններ կան: Կան, օրինակ, հեղուկ մետաղներ: Դրանցից մեկը ձեզ ծանոթ սնդիկն է (բայց այն լավ տեսնելու համար պետք չէ, իհարկե, որ ջերմաչափը ջարդեք): Հեղուկ մետաղ է նաև գալիումը, որը երկրի վրա եղած հազվագյուտ մետաղներից է:

Կապարե լարը հեշտ է հալվում, իսկ, այ, վոլֆրամի ու տանտալի նման մետաղները հեղուկացնելու համար անհրաժեշտ են շատ բարձր մի քանի հազարի հասնող ջերմաստիճաններ:

Կան ծանր ու թեթև մետաղներ։ Լիթիումի փոքրիկ կտորը թեթև է, ջրի մեջ չի սուզվում, իսկ կապարն, օրինակ, ծանր մետաղների թվին է պատկանում:

Մետաղներ կան, որ շատ լավ են մտնում քիմիական ռեակցիայի մեջ: Օրինակ, նատրիումն ու կալիումը արտակարգ բուռն են փոխազդում ջրի հետ, և անհրաժեշտ զգուշությունը չպահպանելու դեպքում կարող է պայթյուն առաջանալ: Իսկ ոսկին ու պլատինը քիմիական փոխազդեցությունների նկատմամբ արտակարգ կայուն մետաղներ են: Այդ պատճառով էլ նրանցից պատրաստում են քիմիական որոշ բարդ փորձերի անոթներ:

Երկրակեղևում հանդիպրւմ է մոտ 70 մետաղ Նրանցից ամենատարածվածները ալյումինն ու երկաթն են (միլիարդ միլիարդավոր տոննաներով) Բայց կան և մետաղներ, որոնց «պաշարները» բառացիորեն գրամներով են հաշվվում, օրինակ, աստատըն ու ֆրանցիումը Մեր օրերում գրեթե բոլոր մետաղներն էլ գործնական կիրառություն ունեն կամ մաքուր վիճակով, կամ զանազան համաձուլվածքների ձևով:

Ամենաշատ գործածվող մետաղը երկաթն է: Այն մտնում է պողպատների բաղադրության մեջ (պողպատն այնպիսի երկաթ է, որին քիչ քանակներով ավելացված են ածխածին և մի քանի այլ մետաղներ)։ Պղնձե և ալյումինե հաղորդալարերով էլեկտրական հոսանք է անցնում։ Ալյումինե թեթև թևերով օդ են բարձրանում ռեակտիվ լայներները: Տիեզերական թռիչքների համար ալյումինն այլևս պիտանի չէ, որովհետև անհրաժեշտ չափով դժվարահալ չէ: Այն փոխարինվում է տիտանով էլեկտրալամպերի լուսարձակող թելիկները պատրաստված են վոլֆրամից և նրա համաձուլվածքներից: Գերմանիայում մետաղը շատ կարևոր է տրանզիստորային ընդունիչների մասեր պատրաստելու հաց:

Տարեցտարի ավելանում է աշխարհում կառուցվող ատոմային էլեկտրակայանների թիվը: Նրանց ատոմային էներգիա է տալիս ուրան տարրը, որը նույնպես մետաղ է: