Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Խաղ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Dataspel.jpg

Խաղ, գործություն, որ կատարվում է հաճույքի համար, իսկ երբեմն էլ օգտագործվում որպես ուսոցողական գործիք։ Խաղը ոչ աշխատանք է, ոչ էլ արվեստ։ Սակայն խաղի և աշխատանքի միջև սահմանը հստակ չէ և որոշ խաղեր համարվում են աշխատանք (օրինակ վիդեոխաղերի որոշ տեսակներ)։ Խաղերից են շախմատը, ֆուտբոլը, շաշկին, բասկետբոլը և այլն։

Առաջին խաղերը հայտնվել են մարդու առաջացումից առաջ՝ կենդանիների մոտ։ Խաղերն առավել զարգացած են կապիկների մոտ՝ նրանք օգտագործում են ոչ միայն այն խաղերը, որոնք կապված են որոշ ծեսերի հետ, այլև նրանք, որոնք նույնական են մարդկանց խաղերին։ Մարդկությունը խաղում է դեռ նախնադարյան ժամանակներից։ Սկսած ծիսակատարություններից, քաղաքակրթության զարգացման հետ մեկտեղ խաղերը դարձան ավելի դժվար և գրեթե ցանկացած թեմայի՝ սեր, պատերազմ, երևակայություն, պատմություն։ Հավանական է, որ առավել զարգացած են MMORPG խաղերը՝ բազմախաղ տեսակով, World of Warcraft-ի նման, որին ամեն րոպե հազարավոր խաղացողներ են միանում ամբողջ աշխարհից և որտեղ ամեն վայրկյան միլիոնավոր տարբեր գործողություններ են կատարվում։