Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Շաշկի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
International draughts.jpg

Շաշկին ասպարեզ է եկել Հին Եգիպտոսում և ունի գրեթե հիսունդարյա պատմություն։ Խաղը թափանցել է զանազան երկրներ, և նրա կանոնները փոփոխվել են։ Այժմ էլ դեռ գոյություն ունեն շաշկու ռուսական, անգլո-ամերիկյան, իտալական, կանադական և այլ տեսակներ։ Ըստ ռուսական շաշկու կանոնների, խաղացողն աշխատում է «գերել»՝ քայլեր կատարելու հնարավորությունից զրկել հակառակորդի «կենդանի ուժը»։ Խաղում են երկուսով' 64 վանդակների բաժանված խաղատախտակին։ Վանդակները, որոնք կոչվում են դաշտեր, մեջ ընդ մեջ ներկված են սպիտակ և սև գույնով։ Հակառակորդները խաղատախտակն այնպես են տեղավորում իրենց միջև, որ անկյունային սև դաշտը գտնվի խաղացողի ձախ կողմում։ Յուրաքանչյուր «բանակում» կա 12 խաղաքար, մի հակառակորդինը' սպիտակ, մյուսինը' սև։ Դրանք շարվում են առաջին երեք հորիզոնական շարքերի բոլոր սև դաշտերի վրա։ Խաղը սկսում են սպիտակները։ Քայլ է անվանվում խաղաքարի տեղաշարժը դեպի հարևան ազատ դաշտը։ Սա հանդարտ քայլն է կան նաև հարվածող քայլեր։ Եթե հակառակորդի խաղաքարը գտնվում է անկյունագծով հարևան դաշտում, իսկ հաջորդ դաշտն ազատ է, ապա այդ խաղաքարը հարկավոր է «հարվածել», այսինքն' սեփական խաղաքարով անցնել հակառակորդի խաղաքարի վրայով և այն հանել խաղատախտակից։ Կարելի է և պետք է վերցնել հակառակորդի բոլոր այն խաղաքարերը, որոնք դասավորված են սեփական խաղաքարի շարժման ճանապարհին։ Եթե հարվածի տակ են մի քանի խաղաքարեր, ապա դրանք վերցնելու շարժման ուղղությունը որոշում է խաղացողը խաղաքարերը խաղատախտակից հեռացվում են քայլի ավարտից հետո միայն։ Չի կարելի նույն խաղաքարի վրայով անցնել երկու անգամ։ Լինում են հասարակ խաղաքարեր և «տամաներ»։ Երբ հասարակ խաղաքարը հասնում է վերջին հորիզոնականին, դառնում է «տամա»։ Վերջինս կարող է շարժվել անկյունագծով ազատ ցանկացած դաշտով։ Սրանք են ռուսական շաշկիի խաղի հիմնական կանոնները։ 1725 թ ստեղծվեցին 100 վանդականոց խաղատախտակով, յուրաքանչյուր հակառակորդի համար 20 խաղաքարով միջազգային շաշկիի խաղի կանոններ։ Ներկայումս այդ կանոններով են անցկացվում շաշկիի միջազգային մրցաշարերը, աշխարհի չեմպիոնատները։ Միջազգային շաշկին ռուսականից տարբերվում է խաղաքարերը վերցնելու կանոններով։ Շաշկի խաղալ կարելի է սկսել 9—10 տարեկանից։ Խիստ հրապուրիչ է հնարամտությամբ մրցել հակառակորդի հետ, կռահել նրա մտադրությունները, խուսափել ծուղակներից, խաղային գեղեցիկ իրավիճակներ ստեղծել։ Այս խաղը ստեղծագործական երևակայության մեծ հնարավորություններ է ընձեռում։