Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բասկետբոլ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

«Բասկետ» անգլերեն բառը նշանակում է «զամբյուղ»։ Անցյալ դարի վերջին, երբ հորինեցին այդ խաղը, ներկայիս օղակով ցանցերի փոխարեն պատին ամրացնում էին առանց հատակի իսկական զամբյուղներ։ Իսկ «բոլ», որը նույնպես անգլերեն է, նշանակում է «գնդակ»: Բասկետբոլի գնդակը վոլեյբոլի և ֆուտբոլի գնդակներից ավելի մեծ է ու ավելի ծանր։ Բայց եթե դուք բասկետբոլի գնդակ չունեք, կարող եք բակում բասկետբոլ խաղալ ֆուտբոլի կամ վոլեյբոլի գնդակով: Շատ Երեխաներ կարծում են, թե այդ խաղի համար անպայման հարկավոր է բարձրահասակ լինել: Բասկետբոլիստին անշուշտ բարձր հասակն անհրաժեշտ ,է բարձրահասակ խաղացողն ավելի հեշտությամբ է գնդակը զամբյուղի մեջ նետում: Սակայն լավ բասկետբոլիստներ կարող են դառնալ նաև միջահասակ և ցածրահասակ երեխաները, որովհետև խաղում ամեն ինչ կախված է շարժունությունից, դիմացկունությունից և արագ կողմնորոշվելու ունակությունից: Խաղի նպատակն է գնդակը ձեռքով հակառակորդի զամբյուղը նետելը, որն ամրացվում է վահանին։ Խաղում են 26X14 մ չափերի հարթ ուղղանկյուն հրապարակում, երկու թիմ, յուրաքանչյուրում` հինգ հոգի։ Բացի այդ ամեն մի թիմ ունենում է նաև հինգ պահեստային խաղացող։ Թիմի կազմում լինում են կենտրոնական խաղացողներ, հարձակվողներ և պաշտպաններ: Եթե գնդակը զամբյուղն է նետվում խաղային իրադրությունից, թիմը վաստակում է երկու միավոր, տուգանային նետումից` մեկ միավոր: Խաղն անց է կացվում երկու փուլով: Չափահասների համար փուլը տևում է 20 րոպե, 13-14 տարեկան դեռահասների համար` 12 րոպե: Գնդակին բռունցքով կամ ոտքով հարվածել չի կարելի: Չի թույլատրվում նաև ձեռքերով պահել կամ հրել հակառակորդին: Փոքր երեխաների համար կա այսպես կոչված մինի բասկետբոլ: Այս խաղիանոններն ավելի պարզ են: 12X6 մ հրապարակ կարելի է գծել ուղղակի ասֆալտապատ բակում։ Յուրաքանչյուր թիմից խաղին մասնակցում են չորս խաղացող ցանկության դեպքում կարելի է և ավելի:

Բասկետբոլիստը պետք է կարողանա գնդակը ճշգրիտ նետել կամ որսալ թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով։ Դրա համար օգտակար է օրինակ աջ և ձախ ձեռքերով նշանակետի մեջ փոքրիկ քարեր նետելը։ Կարելի է նաև պատի վրա նշան անել և ցատկելով ջանալ, ձեռքով հասնել նրան։ Մարզվեցե՛ք Բասկետբոլի պատմության ամենահետաքրքիր մրցաշարերի սովետական բասկետբոլիստների հաջողությունների մասին կարդացեք հետևյալ գրքում: