Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Իսահակ Նյուտոն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Սըր Իսահակ Նյուտոնը (1643 թվական հունվարի 4-1727 թվական մարտի 31) անգլիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս է։ նա հայտնի է շարժման, օպտիկայի, ձգողականության, մաթեմատիկական անալիզի մասին աշխատանքներով։ Նա ծնվել է 1643 թվականին (այդ նույն տարում մահացել է Գալիլեո Գալիլեյը) Անգլիայի Լինկոլնշիր քաղաքում։ Նա սկսել է կրթությունը Արքայական դպրոցում։

Իսահակ Նյուտոնի հայրը մահացել է, երբ նա երեք ամսական էր։ Երբ Իսահակը երեք տարեկան էր, նրա մայրը կրկին ամուսնացել է, և Իսահակը տեղափոխվել է իր տատիկի մոտ։ Նա հետաքրքրված չէր ընտանեկան տնտեսությամբ, դրա համար նրան ուղարկում են սովորելու Քեմբրիջի համալսարան։