Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Էռնեստ Հեմինգուեյ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ernest Hemingway 1950 w.jpg

Էռնեստ Միլլեր Հեմինգնուեյը ծնվել է 1899 թվականին հեւլիսի 21-ին Չիկագոյին մերձակա Օք Պարկ ավանում: Դպրոցը ավարտել է 1917 թվականին և մտել կյանք՝ Կանզաս Սիթիում աշխատել որպես թղթակից՝ <<Սթար>> թերթի լրահավաք: 1914-1918 թցակաները զորակոչի է ենթարկվել և մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Այնուհետև շարունակել և լրագրական գործունեությունը: Որպես թղթակից եղել է Եվրոպայում, ապրել Փարիզում: Փարիզյան կյանքի մասին է <<Տոն, որ միշտ քեզ հետ է>> հուշագրությունը:

Լրագրական աշխատանքային գործունեությունը, շրջագայությունները ոչ միայն Եվրոպայի երկրներում, այլև Աֆրիկայում, Ամերիկյան մայրցամաքում նպաստում են գրողի ձևավորմանը: Նա դարձավ պատերազմից հուսահատ, այսպես կոչված, <<Կորուսյալ սերնդի>> գրողը:

Առաջին գիրքը <<Մեր ժամանակներում>> պատմվածքների ժողովածուն է: Երկրորդ հրատարակության մեջ ավելացրեց <<Զմյուռնիայի նավահանգստում>> նախաբանը, որի մեջ պատմում է 1922-ին Զմյուռիայում յայերի և հույների դեմ թուրքերի իրականացրած կոտորածների մասին: Սկզնից ևեթ Հեմինգուեյի համար առաջնային է դառնում մարդու արժանապատվության և արիության հիմնահարցը, ինչը տարբեր վիճակներով ու դիաշարերով արտահայտվում է նրա ստեղծագործության մեջ՝ սկսած <<Անպարտը>> պատմվածքից մինչև <<Ծերունին ու ծովը>> վիպակը:

1920-1930-ական թվականներին հաձորդաբար լույս են տեսնում նրա պատմվածքների ժողովածուները՝ <<Տղամարդիկ առանց կանանց>>, <<Հաղթղը ոչինչ չի ստանում>>, ինչպես նաև վեպերը՝ <<Եվ ծագում է արևը>>, <<Հրաժեշտ զենքին>>, <<Ունենալ ևչունենալ>>:

<<Կորուսյալ սերնդի>> ողբերգությունը Հեմինգուեյին ուղեկցում է ոչ միայն Առաջին համաշխարհային պատերազմի, այլև հետագա տասնամյակներին: Հակապատերազմական տրամադրություններին ավելանում է կյանքի դժվարություններին արժանապատվորեն հակահարված տալու կենսական պահանջը:

Արդեն 1920-ական թվականներին Հեմինգուեյը ձեռք է բերում համաշխարհային ճանաչում, դառնում կենդանի լեգենդ: 1930-ականներին նա հանդես է գալիս ցլամարտին և որսորդությանը նվիրված <<Մահ կեսօրից հետո>> և <<Աֆրիկայի կանաչ բլուրները>> գրքերով:

1937-1939 թվականներին Հեմինգուեյի ապրում և ստեղցագործում է Իսպանիայում: Նա մասնակցում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին, տարվում ցլամարտով:

Կյանքի հետագա տարիները՝ 1939-1960 թվականներին,Հեմինգուեյն ապրում է Կուբայում, որի Սան Ֆրանցիսկո դե Պաուլա քաղաքում հետագայում բացվել է նրա տուն-թանգարանը: Իսկ տուն-թանգարանից քիչ հեռու գտնվող ձկնորսների գյուղում նույն ձկորսների միջոցներով կանգնեցվել է նրա հուշարձանը:

նրա ստեղծագործության մեջ ուժեղանում է հրապարակագրական կողմը: Ամերիկյան գրողների 2-րդ համաժողովում նա հանդես է գալիս հակապետերազմական ելույթով: Հեմինգուեյը կանխազգում էր մոտալուտ Երկրորդ համշխարհային պատերազմի աղետները, որոնք 1939-1945 թվականներին աշխարհը նոր ողներգությունների մեջ ներքաշեցին: Այդ զգացողություններով գրում է <<Հինգերորդ շարասյունը>> թատերգությունը: Այս տարիների նրա գլխավոր երկը՝ <<Ինչու է ղողանջում զանգը>> վեպն է:

Հեմինգուեյը մասնակցել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին: Նա զիվորական թղթակից էր Չինաստանում, այնուհետև՝ է Ֆրանսիայում, և տեսավ մարդկաըին բարձր երազանքների են մատնում նրան, ինչն արտահայտվում է <<Վտանգալից ամառ>> թղթակցության և <<Կղզիներ օվկիանոսում>> անավատ վեպի մեջ, որոնց հաջորդեց <<Գետից այն կողմ, ծառի ստվերներում>> վեպը:

Այդպիսի արի և հզոր մարդ էր Էռնեստ Հեմինգուեյը: Կյանքի վերջին տարիներին նա ծանր հիվանդ էր և 1961 թվականի հուլիսի 2-ին ԱՄՆ-ի Այդահո նահանգի Կետչեմ բնակավայրում ինքնասպանությամբ վերջ տվեց իր կըանքին: Նա իրեն սպանեց նույն այն հրացանով, ինչով հայրն էր ինքնասպանություն գործել: