Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Փարիզ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Paris - Eiffelturm und Marsfeld2.jpg

Փարիզը Կենտրոնական Ֆրանսիայի հյուսիսում է՝ Սեն գետի ափերին՝ Մառն և Ուազ վտակներին միախառնվելու տեղում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 65 մետր է։ Կլիման մեղմ է, ծովային։ Հունվարին միջին ջերմաստիճանը 3,4°C է, հուլիսինը՝ 18,8°C, տարեկան տեղումների միջին քանակը՝ 585 միլիմետր։

Արվարձանների հետ քաղաքը կազմում է իքնուրույն դեպարտամենտ՝ Մեծ Փարիզը։ Այն տարածվում է Սենի հովտում և շրջակա սարավանդների ու առանձին բլուրների վրա՝ Սենի մակերևույթից 100-150 մետր բարձրությամբ։

Փարիզը ձևավորվել է մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում, գալլական պարիզիներ ցեղի բնակավայրում՝ Լյուտեսիում։ Մեր թվարկությունից 3-4-րդ դարերում կոչվել է Պարիզիի։

497 թվականից Փարիզը ֆրանկների իշխանության տակ էր․ եղել է ֆրանկների Խլոդվիգ | թագավորի նստավայրը։ 10-րդ դարի վերջից դարփել է ֆրանսիական թագավորության մայրաքաղաքն է։

1682 թվականին թագավորական նստավայրը տեղափոխվել է Վերսա, սակայն Փարիզը մնացել է Ֆրանսիայի մայրաքաղաքը։

1850-ական թվականներին կատարվել են Փարիզի վերահատակագծման և վերակառուցման աշխատանքներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1940 թվականի հունիսի 14-ից մինչև 1944 թվականի օգոստոսի վերջը, Փարիզը գավթել են գերմանաֆաշիստական զորքերը։

Զարգացած են մեքանաշինությունը, էլեկտրատեխնիկան և Ազգային պոլիտեխնիկան ինստիտուտը, Բարձրագույն գործնական, Բարձրագույն նորմալ, Տեխնիկական կրթության ազգային, Լուվրի, Գեղեցիկ արվեստների բարձրագույն և այլ դպրոցներ, բազմաթիվ անկախ ինստիտուտներ, երկու կոնսերվատորիա, Ֆրանսիայի ինստիտուտը՝ իր հինգ ակադեմիայով։

Փարզում են ՅՈւՆԵՍԿՕ-յի, Միջազգային առևտրի պալատի և բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների կենտրոնական գրասենյակները։