Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գրիգոր Շլդյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Գրիգոր Շլդյանը 15 տարեկանից աչքի է ընկել գեղանկարչական գործերով։1919 թվականին մեկնել է Կոստանդնոպոլիս, ապա՝ Վիեննա․ հաճախել է տեղի գեղարվեստի ակադեմիան։ 1923-27 թվականերին բնակվել է Իտալիայում, 1927-32 թվականերին՝ Փարիզում․ եղել է «Անի» խմբակցության և «Հայ ազատ արվեստագետների միության» անդամ, մասնակցել ցուցահանդեսների։ 1933 թվականին վերադարձել է Իտալիա։ Նկարիչը, հավատարիմ մնալով դասական արվեստի սկզբունքներին, դրանք ինքնատիպ վարպետությամբ է կիրառել Ժամանակի գեղարվեստական խնդիրների լուծման համար։

Շլդյանն ստեղծել է ժամանակակից և դիցաբանական թեմայով կոմպոզիցիոն հորինվածքներ, դիմանկարներ ու նատյուրմորտեր։ Նշանավոր են «Բաքոսը պանդոկում», «Թափառաշրջիկը», «Պատմության մի էջ», «Ֆիլատելիստը», «Գողերի դպրոց», «Երկու տարիք», «Գրքասեր», «Մոդեռնիստների դպրոց» և այլ գործեր։ Նրա արվեստին բնորոշ են ձևերի պարզությունը, լուսաստվերի մեղմ բաշխումը մարմիրների և առարկաների վրա, հոգեվիճակների նուրբ մեկնաբանումը։

Շլդյանը հայտնի է նաև որպես բեմանկարիչ․ ձևավորել է Իգոր Ստրավենսկու «Մավր», Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն», Կարլ Վեբերի «Աբու-Հասան», Գաետանո Դոնիցետտի «Զանգակ», Ֆրանց Շուբերտի «Դավադիրները կամ Ընտենական պատերազմ», Անրի դե Մոնտերլանայի «Իսպանական կարդինալ» օպերաների բեմադրությունները, նկարզարդել Լև Տոլոստոյի «Աննա Կարենինա» վեպը և այլ գրքեր։ Շլդյանի գործերում բովանդակությունն ու ձևը ներդաշնակ են ողջ հորինվածքին, որտեղ կարևորագույն գործոնը գույնն է։

1958 թվականին նկարիչն առաջին անգամ այցելել է ՀայաստանԷջմիածնի Մայր տաճարի համար ստեղծել է «Հայկական Աստվածամայրը» նկարը։

Շլդյանը գրել է բազմաթիվ տեսական աշխատություններ, որոնցից առավել արժեքավոր է 1976 թվականին Հռոմում իտալերեն հրատարակված «Գեղանկարչության տրակտատը»։