Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արգենտինա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Argentina.svg
Coat of arms of Argentina.svg

16-րդ դարում իսպանացիներն սկսեցին նվաճել Հարավային Ամերիկան: Նրանց այնտեղ էր ձգում ոսկի և արծաթ գտնելու հույսը: Մայրցամաքի հարավում ընկած երկիրը նրանք անվանեցին Արգենտինա` «արծաթյա»։ Սակայն Արգենտինայում ոչ ոսկի կար, ոչ էլ արծաթ։ Մի քանի դար շարունակ նա մնում էր Ամերիկայում Իսպանիայի գաղութային տիրապետությունների հեռավոր, լքված ծայրամասը։ Բերրի հողերի հսկայական տարածությունները, որ Ռուսական տափաստաններն են հիշեցնում, բնակեցված չէին և համարյա չէին օգտագործվում։ Բայց ավելի քան հարյուր տարի առաջ ամեն ինչ փոխվեց։ Այդ ժամանակ արդեն բոլոր մայր ցամաքները ծովային ճանապարհներով միացած էին իրար: Եվրոպայում լավ զարգանում էր արդյունաբերությունը, արագորեն աճում էին քաղաքները: Իսկ սեփական պարենամթերքը չէր բավարարում։ Այդ շրջանում Արգենտինայում արագորեն զարգանալ սկսեց գյուղատնտեսությունը, հատկապես` անասնապահությունը: Այստեղից սկսեցին միս արտահանել Եվրոպա: Եվրոպական երկրներից, գլխավորապես Իսպանիայից ու Իտալիայից, Արգենտինա մեկնեցին հարյուր հազարավոր վերաբնակիչներ: Լավագույն հողերն ու արոտավայրերը զավթեցին օտարերկրացի կալվածատերերը և արդյունաբերողները: Օտարերկրյա կապիտալիստներին են պատկանում նաև ամենախոշոր սպանդանոցներն ու մսի կոմբինատները: Արգենտինայի աշխատավոր ժողովուրդը պայքարում է հանուն իր իրավունքների, հանուն այն բանի, որ երկիրը կախում չունենա օտարերկրյա կապիտալիստներից։ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը այժմ աշխարհի խոշորագույն քաղաքներից և նավահանգիստներից է: Այնտեղ և հարևան քաղաքներում արտադրվում է երկրի արդյունաբերական արտադրանքի 3/5-ը։ Երկրում ստեղծվել են խոշոր գործարաններ, որոնք արտադրում են ավտոմեքենաներ, տրակտորներ հաստոցներ, կառուցվել են նոր էլեկտրակայաններ։ Հարյուրավոր կիլոմետրերով ձգվում են եգիպտացորենի, ցորենի արտերը, ձիթատու բույսերի տնկարկները։ Հորիզոնից շատ հեռու են տարածվում կալվածատեր–անասնապահների փշալարով շրջափակված տնտեսությունները, ուր արածում են ոչխարների, խոզերի այծերի անհաշիվ հոտեր, կովերի նախիրներ ու ձիերի երամակներ։ Այդ տնտեսություններում գլխավոր դեմքը հովիվն է՝ գաուչոն։ Գաուչոները գունագեղ զգեստներ են հագնում և հոյակապ հեծյալներ են։ Նրանց երգերը գիտե ողջ երկիրը։ Այդ երգերը չքնաղ Արգենտինայի, ազատասեր արգենտինացիների մասին են՝ հասարակ անօթևան ու անհող մարդկանց տառապանքների մասին։

Արգենտինայում ապրում են շուրջ 80 հազար հայեր։ Նրանք այստեղ սկսել են գաղթել 19 րդ դարի 80-ական թվականներից։ Այնուհետև առաջին (1914—1918) և հատկապես երկրորդ (1939—1945) համաշխարհային պատերազմներից հետո հայերի թիվն Արգենտինայում ստվարացել է, և ձևավորվել է հայ համայնքը: Հայերը զբաղվում են արհեստներով, առևտրով քիչ չեն նաև արգենտինահայ մտավորականներն ու ուսանողները հայ համայնքն ունի իր եկեղեցիները, դպրոցները, մշակութային միությունները հրատարակում է թերթեր, ամսագրեր։ Հայերը մասնակցում են Արգենտինայի տնտեսական ու մշակութային կյանքին։ Ամեն տարի բազմաթիվ արգենտինահայ զբոսաշրջիկներ են այցելում Սովետական Հայաստան Մայր հայրենիքը մշտապես սատարում է արգենտինահայ համայնքին նրա ազգապահպանության գործում ուղարկում դասագրքեր, կազմակերպում ցուցահանդեսներ։

Արգենտինայի մայրաքաղաքը Բուենոս Այրեսն է ամենամեծ քաղաքը Բուենոս Այրեսն է նույնպես։ Պետական լեզուն իսպաներենն է։