Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մեծ Բրիտանիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիա (անգլ.՝ Great Britain, վալլիերեն՝ Pry dain Fawr, , գաել.՝ Breatainn Mhòr, կորն.՝ Breten Veur, անգլա-շոտլ.՝ Great Breetain), Բրիտանական կղզիների կազմում ամենամեծ կղզին, ունի 229 848 կմ² մակերես։ Կղզու վրա է գտնվում Միացյալ Թագավորության մեծ մասը՝ Անգլիան, Շոտլանդիան և Ուելս։ Ամբողջ Միացյալ Թագավորության մակերեսն է 244 100 կմ։

Մեծ Բրիտանիայի հարավային ծայրամասը, Լիզարդ թերակղզին, գտնվում է հյուսիսային լայնության 50 աստիճանի վրա, իսկ ամենահյուսիսային կետը հյուսիսային լայնության 60 աստիճանի վրա։

Կղզին շրջապատված է Ատլանտյան օվկիանոսի ջրերով արևմուտքից և հյուսիսից և Հյուսիսային ծովով արևելքում։ Մեծ Բրիտանիա կղզին բաժանված է Շվեդիայից և Դանիայից ծանծաղ Հյուսիսային ծովով, իսկ Ֆրանսիայից Լա Մանշ և Պա-դե-Կալե նեղ նեղուցներով։

Ժամանակակից ափեզրը ձևավորվել է համեմատաբար ուշ։ Կղզու ափեզրը չափազանց կտրտված է բազմաթիվ ծովածոցերով (ֆյորդերով հյուսիսում և գետային էստուարիաներով հարավում)։ Կղզու կենտրոնական մասում տեղաբաշխված են Պենինյան լեռները։

Ամենամեծ թերակղզիները՝ Ուելսը և Կորնուոլը։