Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Այծքաղ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Haeckel Antilopina.jpg

Հաճախ ասում են վիթի պես բարեկազմ է, կամ քարայծի պես թեթևասահ է։ Բարակ ոտքերով, նրբագեղ վզով այդ փոքր այծքաղները՝ վիթերը, իրոք որ շատ բարեկազմ են։ Նրանք ապրում են Աֆրիկայի և Ասիայի անապատներում ու տափաստաններում։ Մեր երկրում վիթերից հայտնի է ջեյրանը։ Սայգա այծքաղը վիթի համեմատությամբ այլանդակ է։ Նա ունի մեծ գլուխ՝ փքված և փափուկ զգայուն քթով, ուժեղ և մկանուտ կարճ ոտքեր։ Սակայն սայգան կարող է մեկ ժամում տափաստանով կտրել անցնել ավելի քան 70 կմ տարածություն։ ՍՍՀՄ-ում նա ապրում է Ղազախստանում և Ստորին Վոլգայի տափաստաններում։

Եվրոպայի լեռներում և Կովկասում տարածված այծքաղ է քարայծը։ Նա թեթևությամբ սլանում է լեռների գլխապտույտ բարձունքներով։

Այծքաղները շատ տարբեր են լինում։ Ամենախոշոր, կովի մեծության այծքաղները աֆրիկյան եզնայծերն են, իսկ ամենափոքրերը, որ նույնպես աֆրիկյան են, նապաստակի մեծության դիկ-դիկներն են։

Աֆրիկայում է ապրում նաև գնու այծքաղը։ Նրա մարմինն ու պոչը նման են ձիու, իսկ երկկճղակավոր սմբակներն ու եղջյուրավոր գլուխը ցուլի։ Նա շատ արագավազ է, չնայած թվացող ծանրաշարժությանը։ Արտակարգ գեղեցիկ են այծքաղների, օրինակ, կուդուի գալարուն, սև այծքաղի թրանման, օրիքսի ուղիղ և երկար եղջյուրները։