Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Օդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Cairo in smog.jpg

Մեր Երկիր մոլորակն ամբողջությամբ պատած է թափանցիկ մուշտակով՝ օդով։ Սովորաբար մենք այն չենք նկատում։ Բայց եթե հանկարծ այդ մուշտակն անհետանա, մենք մի քանի վայրկյան անգամ ապրել չենք կարողանա։ Մի ակնթարթում եռալ կսկսեն երկրագնդի վրա եղած ջուրն ու մյուս բոլոր հեղուկները, իսկ Արեգակի ճառագայթները կխանձեն ողջ կենդանի բնությունը։

Օդը չի խանգարում, որ մենք տեղաշարժվենք․ այն տեղի է տալիս մեր առջև և անմիջապես զբաղեցնում մեր ազատած տեղը։ Բայց եթե օդում արագ շարժվենք, այն չի հասցնի ճեղքվել, տեղի տալ, և մենք զգում ենք նրա հպումը։ Հիշեցեք, թե ինչպես է ինչ-որ բան ճնշում գնացքի պատուհանից դուրս հանած ձեր ձեռքի ափը։

Օդը կշիռ ունի։ Օրինակ, լիտրանոց շշի մեջ մեկ գրամից ավելի օդ կա։ Իր կշռով օդը ճնշում է գործադրում մեզ և մեզ շրճապատող իրերի վրա։ Եթե, օրինակ պահածոյի տուփի միջից օդը դուրս հանենք, ապա տուփը կտափակի։

Վաղուց չէ, ինչ մարդիկ գիտեն, որ օդը շատ գազերի խառնուրդ է։ Օդն ամենից շատ պարունակում է ազոտ ու թթվածին։ Իսկ մնացած բոլոր գազերը գրեթե 100 անգամ ավելի քիչ են։

Օդն անհրաժեշտ է և՜ մարդուն, և՜ կենդանիներին, և՜ բույսերին՝ շնչելու ուրեմն նաև ապրելու համար։ Իսկ քամին․ չէ որ այն օդի շարժումն է։ Քամին թույլ չի տալիս, որ մեծ քաղաքի աղտոտված օդը երկար ժամանակ անշարժ մնա։ Առանց քամու ամպերը միշտ կուտակված կլինեն ծովի կամ գետի վրա։ Նշանակում է, եթե չլիներ քամին, անձրևները կտեղային միայն ջրերի վրա։