Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Փոքրասիական ճագարամուկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Փոքրասիական ճագարամուկ (Allactaga euphratica), լեռնային ճագարամուկ, հնգամատ ճագարամկների ընտանիքի կաթնասուն կենդանի: Տարածված է Արարատյան դաշտում, դեպի հյուսիս մինչև Շիրակի սարահարթ, Արագածի լանջերին և Փամբակի հովտում (Սպիտակի և Վանաձորի շրջակայքում): Հանդիպում է Կոտայքում, Սևանի ավազանում, Վայքում և Սյունիքի հս. մասերում (850-2500 մ բարձր-ներում):

Մարմնի երկար. մինչև 150 մմ է, պոչինը՝ մինչև 240 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 115 գ: Մեջքն ու գլուխը գորշաօքրայագույն են, կողքերը՝ ավելի բաց գույնի, կոկորդը, կուրծքն ու փորը՝ սպիտակ: Ցեղի մյուս տեսակներից տարբերվում է համեմատաբար կարճ ականջներով և պոչի սև-սպիտակ վրձնիկի սկզբնամասում օքրայագույն հատվածով: Ամենուրեք քչաքանակ է: Ապրում է կիսաանապատային, լեռնատափաստանային և ենթալպյան բազմազան կենսավայրերում՝ գերադասելով օշինդրային կամ տարազգի բուսականության խմբակցություններով հարուստ տարածքները: Խուսափում է խիտ ու բարձր խոտածածկով տեղանքներից: Սնվում է հիմնականում սերմերով (մինչև նրանց հասունանալը), բույսերի վեր- և ստորգետնյա մասերով: Բնակվում է մինչև 2 մ երկարություն և 80 սմ խորությամբ ստորգետնյա բներում: Գործունյա է մթնշաղին և գիշերը: Հոկտեմբերից մինչև մարտ ձմեռային քուն է մտնում:

Բազմանում է տարին 1 անգամ, ունենում 2-8 ձագ: Համաճարակաբանական նշանակություն չունի: