Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արագած

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Peaks of Aragats.jpg

Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում՝ Արարատյան և Շիրակի դաշտերի սահմանագծին, իր շրջակայքից առանձնանում և վեր է հառնում քառագագաթ Արագածը՝ Հայաստան ամենաբարձր լեռը։

Արագածի հյուսիսային կատարը 4090 մ է, արևմտյանը՝ 4080 մ, արևելյանը՝ 3916 մ և հարավայինը՝ 3879 մ։ Բրգաձև կատարների միջև ընկած է 350 մ խորությամբ և 3 կմ լայնությամբ խառնարանային կրկեսը։

Արագած անունը, ըստ ավանդության, ծագել է «Արա» անունից և «գահ» բառից։

Մթնշաղին, երբ վերջալույսի ցոլքերը սկսում են մարել Արագածի վրա, նրա չորս գագաթների միջև, կանթեղի նման մի երկար լուսեղեն ցոլք է կախվում։ Ժողովուրդը մի հիասքանչ ավանդազրույց է հյուսել նրա շուրջ և այդ «կանթեղը» համարել հայոց հույսի, հայ մարդու երազանքի խորհրդանիշ։ «Լուսավորչի կանթեղը» բանաստեղծության մեջ Հովհաննես Թումանյանը գրում է.

Կես գիշերին կանթեղը վառ

Կախ է ընկած երկընքից,

Լուսավորչի կանթեղն անմար

Հայոց մըթնած երկընքից։

Կախ է ընկած առանց պարան

Արագածի կամարին,

Ու սեղանից հըսկայական

Լույս է տալիս աշխարհին։

Մինչև մեր օրերն են հասել Արագածի լանջերին պահպանված հին մշակույթի հետքեր, ոռոգման ջրանցքներ, ակունքներին կանգնեցված և ջրի պաշտամունքը խորհրդանշող «վիշապ» կոչվող ձկնակերպ կոթողներ։ Շատ են միջնադարյան նշանավոր բերդերի, եկեղեցիների ավերակները (Ամբերդ Բյուրական և այլն): Արագածը, ասես ալքի նման վեր բարձանալով Արարատյան ու Շիրակի դաշտերց, սառել ու մնացել է աչքը երկնքի անուհին հառած: Հենց այդպիսին է Արագածը Ավետիք Իսակյանի մանիներից մեկում․

Ալագյազը աստղերի մեջ,

Ադամադե գազը գլխին,

Սարերեն վեր, ամպերեն վեր,

Թիկն է տվել զմրուխտ գահին:

Գագաթներին մշտական ձյուն է, իսկ փեշերին արտահայտվում են տարվա բոլոր եղանակներն իրենց նրբերագներով: Լեռնային շրջաններում կլիման փոփողվում է ըստ բարձրություների: Մերձագագաթային գոտում զով է, իսկ գագաթում ցուրտ է նաև ամառը:Արագածի լանջից բխում են հազարավոր սառնորակ աղբյուրներ, որոնցից գոյանում են Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ և այլ գետակներ, սառցադաշտային կրկեսներում մեղմ ծփում են լեռնային սառնորակ լճակները` Քարի, Ամբերդի Լեսինգի։ Ակնա լիճը նույնպես Արագածի աղբյուրների ծնունդն է: Արագածի ծաղկազարդ փեշերը հարուստ են խոտհարքներով ու լեռնային փարթամ արոտավայրերով: Վաղ գարնանը իսկական ծաղկահանդես է բացվում լեռան փեշերին: Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Լեռան հարավային լանջերին՝ 1800-2300 մ բարձրության վրա, պահպանվել է անտառի մի չնչին մաս, որտեղ աճող հիմնական ծառը արևելյան կաղնին է: Արագածի լանջերին դուք կտեսնեք ճագարամուկ, նապաստակ, աղվես, գայլ, օձ, մողես: Արագածից արդյունահանում են տարբեր շինանյութեր` տուֆ, պեմզա, պեռլիտ: Արագածի հարավային լանջին է կառուցված Բյուրականի աստղադիտարանը: