Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Փարիզի Աստվածամոր տաճար

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
NotreDameI.jpg

Փարիզի Աստվածամոր տաճար, Փարիզ քաղաքի նշանավոր եկեղեցի։ Տեղակայված է Սիտե կղզու արևելյան մասում։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թվականին Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի տեղում։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։

Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։