Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տեղումներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
ChainlinkFrost.jpg

Ամռան շոգ օրը ջրային գոլորշին տաք օդի հոսքի հետ կարող է վեր բարձրանալ մինչև 7-9 կմ: Մթնոլորտի բարձր շրջանում ջերմաստիճանը շատ ցածր է՝ 40-50 աստիճան: Ջրի կաթիներն այնտեղ սառչում են:

Երկրի հյուսիսային և բարեխառն շրջաններում ձմռանը քամին ավելի տաք օվկիանոսներից ու ծովերից ամպերը քշում է դեպի ցամաք: Ցամաքի վերևում ամպերն աստիճանաբար սառչում են, այնտեղ գոյանում են մանր բյուրեղիկներ: Եվ վերջապես աճում են սառույցի բարդ բյուրեղներ, որոնց մենք անվանում ենք ձյան փաթիլներ:

Ձմռանը՝ ուժեղ սառնամանիքի ժամանակ, ծառերի բներն ու ճյուղերը, տների պատերը շատ սառն են լինում: Երբ քամին ավելի խոնավ ու տաք օդ է բերում, ծառերը, պատերը ծածկվում են եղյամով: Եղյամը նույնպես կազմված է ձյան փաթիլներից, որոնք, սակայն, առաջանում են ոչ թե օդում, այլ առարկաների մակերևույթներին: