Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սիրտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Heart frontally PDA.jpg

Սիրտը հզոր, կրկնակի պոմպ է։ Երկայնակի հոծ միջնապատով այն բաժանված է երկու՝ աջ ու ձախ կեսերի։ Յուրաքանչյուր կեսի վերին մասը կոչվում է նախասիրտ, ստորին՝ փորոք։ Նախասրտերն արյունը մղում են փորոքների մեջ, սրանք էլ իրենց հերթին այն ուժգին մղում են զարկերակների մեջ, որից հետո դադար է տիրում, սիրտը լցվում է երիկամներց եկող արյունով և հագստանում։ Լրիվ հանգստի պայմաններում սիրտը 1 րոպեում մղում է մոտ 5,5 լ արյուն՝ կծկվելով 60-70 անգամ, ընդ որում ՝ նախասրտերի աշխատանքը տևում է 0,1, փորոքներինը՝ 0,3-0,5, իսկ դադարը՝ 0,4 վայրկյան։

Սրտի գործունեության մեջ ամենակարևորը բոլոր օրգանները ժամանակին բավարար քանակի թթվածնով ապահովելու ունակությունն է։ Արյունը թթվածնով հարստացնելու համար աջ փորոքն այն մղում է թոքային զարկերակ, որի ժյուղավորումները հասնում են թոքերին, իսկ յուրաքանչյուր թոքաբշտիկ պատած է մազանոթների խիտ ցանցով։

Սիրտը մարդու և կենդանիների արյունատար համակարգերի կենտրոնական օրգանն է, որն արյուն է մղում զարկերակային համակարգ և ապահովումարյան շարժումն անոթներով։ Տեղավորված է կրծքավանդակում՝ աջ և ձախ թոքերի միջև։ Մարդու սիրտը նրա բռունցոի մեծության է։ Հասուն տղամարդու սրտի միջին կշիռը 332 գ է, կնոջը՝ 253 գ։

Թթվածնով հարստացած արյունը երակներով վերադառնում է սրտի ձախ կեսը, իսկ այնտեղից մղվում դեպի ամենախոշոր զարկերակը՝ աորտան (մայր զարկերակ)։ Վերջինից դուրս եկող զարկերակներն արյունը մատակարարում են մարմնի բոլոր օրգաններին։ Որքան շատէ աշխատում օրգանը, այնքան շատ թթվածին է անհրաժեշտ նրան։


Թթվածնի մատակարարումը կարգավորելուն նպաստում է արյունատար անոթների լայնանալ-նեղանալու հատկությունը, որով կարող է փոփոխվել հոսող արյան քանակը, դրանով ՝ նաև թթվածնի բաշխումը։ Օրինակ ՝ երբ մարդը նստած սկսում է նամակ գրել, սրտի կծկումների նույն հաճախության դեպքում լայնանում են գլխուղեղի և մի շարք մկանների անոթները, իսկ ճաշելու ընթացքում լայնանում են մարսողության օրգանների անոթները, իսկ գլխուղեղինը ՝ նեղաում։

Լարված աշխատանքի ժամանակ մկանները 10-15 անգամ ավելի թթվածին են ծախսում, քան հանգիստ վիճակում։ Դրա համար էլ նույնիսկ քայլելիս, աշխատող մկանների անոթների լայնացումը միայն չի բավարարում․ սիրտն սկսում է ավելի հաճախ կծկվել, շատ արագ վազելիս ՝ նույնիսկ 120-160 անգամ՝ մղելով մինչև 30 լ արյուն։ Ընդ որում, դադարները գրեթե լրիվ վերանում են, սիրտը հոգնելով, չի կարողանում հաղթահարել աշխատանքը։ Ուստի, որպեսզի սիրտն ամուր ու առողջ լինի, հարկավոր է զբաղվել ֆիզիկական աշխատանքով, ֆիզկուլտուրայով և սպորտով։

Սրտի և անոթների ժամանակակից վիրաբուժության նվաճումները զարկերակների վերակառուցում և պրոթեզավորում, արհեստական սրտի ստեղծում, սրտի պատվաստում և այլն։ Ապահովում են անբուժելի համարվող շատ հիվանդությունների արդյունավետ բուժման հնարավորությունը։