Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սինդրիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Polygonatum.JPG

Սինդրիկը հովտաշուշանազգիների ընտանիքի կոճղարմատավոր խոտաբույս է։ Հայտնի 30, Հայաստանի Հանրապետությունում՝ 6 տեսակ՝ սովորական, բազմածաղիկ, օղակավոր, բուրավետ և այլն՝ տարածված Տավուշի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի և այլն մարզերում։

Կոճղարմատը հաստ է։ Ցողունը կողակոսավոր է, բարձրությունը՝ 40-50 սանտիմետր։ Տերևներն օձաձև են, օվալանշտարաձև։ Ծաղիկները մեկական են կամ ողկուզանման ծաղկաբույլերով, սպիտակականաչավուն, հազվադեպ՝ վարդագույն։ Ծաղկում են հունիսին։ Պտուղը սև, գնդաձև հատապտուղ է։

Դեղաբույս է․ պարունակում է ալկալոիդներ։ Պատրաստուկները օգտագործվում են որպես ցավազրկող, հակաբորբոքային միջոց, երիտասարդ ընձյուղները՝ սննդի մեջ։ Թունավոր է։ Որոշ տեսակներ գեղազարդիչ են։