Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սառցադաշտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Bear Glacier, Kenai Fjords National Park (6808652535).jpg

Սառցադաշտերը սառույցի բազմամյա կուտակումներ են։ Նրանք առաջանում են այնտեղ, ուր ձմռանը կուտակված ձյունը ամռանը չի հասցնում հալվել։ Այդպես լինում է բարձր լլեռներում, Արկտիկայի կղզիներում և Անտարկտիդայում։

Ամռանը, երբ օդի ջերմաստիճանը զրոյից բարձր է լինում, սառցադաշտերի մակերևույթին ձյունը հալվում է։ Այն աստիճանաբար վեր է ածվում ֆիռնի՝ առանձին սառցահատիկների, որոնք ամուր միացած են լինում իրար։ Սակայն դա դեռևս համատարած սառույց չէ։


Շատ ամառներ ու ձմեռներ պետք է անցնեն դեռ, մինչև որ հալված ձնաջուրը, ֆիռնի ձևով սառչելով, այն դարձնի համատարած սառույց։ Լեռներում սառցադաշտերի հաստությունը լինում է մինչև 100 մ, իսկ Անկտարտիդայում և Ատլանդյան օվկիանոսի հյուսիսային մասում գտնվող Գրելանդիա կղզում՝ 3-4 կմ։

Բոլոր սառցադաշտերը շարժվում են։ Այդպիսի հատկություն ունի սառույցը․ երբ սառցաշերտը շատ է հաստանում, սառույցն իր ծանրության ազդեցությամբ սկսում է դանդաղորեն հոսել։

Կովկասյան լեռնաշղթայի շատ սառցադաշտեր տարվա ընթացքում տեղաշարժվում են մոտ 100 մ Տյան Շանի և Պամիրի լեռների խոշոր սառցադաշտերը՝ 150-300 մ, իսկ Հիմալայների որոշ սառցադաշտեր՝ 700-1300 մ։

Պատահում է, որ իր ճանապարհին սառցադաշտը հանդիպում է քարե սահանքների։ Առաջանում են թեք սառցադաշտեր, որոնք ընդհանուր սառցադաշտի ամենավտանգավոր ու ամենադժվարանցանելի տեղամասերն են։

Սառցադաշտերը անուշահամ ջրի հսկայական շտեմարաններ են։ Նրա հալոցքից առաջացած ջրից գետեր են ծնվում։ Միջին Ասիայում և և չորային կլիմա ունեցող այլ վայրերում լեռնային գետերը սառցադաշտերի ջրով սնում են բարեբեր հողերի վիթխարի տարածությունները։