Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սագ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Coscoroba Swan RWD3.jpg

Սագերը ջրլող թռչուններ են։ Նրանք ունեն երկար պարանոց և կարմիր կամ նարնջագույն կարճ ոտքեր։ Քայլում են փքված տեսքով, շորորալով։ Ամեն մի ոտքի առջևի երեք մատները միացած են լողաթաղանթով։ Սագերը գերազանց լողորդներ են, բայց շատ հազվադեպ են սուզվում և ջրի տակ էլ երկար չեն մնում։ Ունեն հաստ կտուց։ Սնվում են խոտաբույերով, տերևներով, պտուղներով և սերմերով։

Կան ընտանի և վայրի սագեր։ Մարդը սագերին ընտելացրել է անհիշելի ժամանակներից։ Հնում սագերի վարքից որոշում էին եղանակը․ եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու, եթե կանգնում է մեկ ոտքին հենված կամ գլուխը թաքցնում է թևի տակ, ուրեմն ցուրտ է լինելու։

Ընտանի սագերն ավելի հաճախ լինում են սպիտակ։ Կան նաև սպիտակ փորով մոխրագույն սագեր, որոնք կարող են մեզ հանդիպել նաև Ուկրաինայում։

Վայրի սագերն ապրում են զույգերով։ Որոշ լճերի շրջակայքում սագերը բույն են սարքում։

Հնագույն ժամանակներից Հայաստանի տարածքում տարածված է եղել մոխրագույն սագը։ Հիմա, մեր հանրապետությունում, Արարատյան դաշտի ճահճոտ տեղերում և եղեգնուտներում, բնակվում են մոխրագույն և սպիտակ ճակատ ունեցող սագեր։ Մոխրագույն սագերը հենց այստեղ էլ բույն են շինում և ձմեռում, իսկ սպիտակ ճակատ ունեցող սագերը չվում են տաք երկրներ։