Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ռոբին Հուդ (մուլտֆիլմ, 1973)

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Robin-hood-disney-legacy.jpg
2118800.jpg

«Ռոբին Հուդ» (Կաղապար:Lang-en), Ուոլթ Դիսնեյի ստուդիայի 21-րդ անիմացիոն ֆիլմը։ «Ռոբին Հուդ»ը առաջին անգամ ցուցադրվեց 1973 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆում, իսկ DVD տարբերակը հրատարակվեց 2000 թվականի հուլիս 4-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի սյուժեն հիմնված է Ռոբին Հուդի մասին պատմող հին անգլիական առասպելների վրա, սակայն մուլտֆիլմում կերպարները կենդանիներ են։ Մուլֆիլմը սկսվում է նրանով, որ Անգլիայի արքա Ռիչարդը մեկնում է Խաչակրաց արշավանքի և գահին տիրանում է նրա ագահ եղբայր այքայազն Ջոնը։ Այդ ժամանակ Ռոբին Հուդը իր ընկերոջ՝ Փոքրիկ Ջոնի հետ սկսում է թալանել հարուստներին և այդ հարստությունը բաժանել աղքատներին, քանի որ նոր արքան հարկերով խեղդում էր բնակչությանը։ Մի անգամ, երբ արքայազն Ջոնը կառքով անցնում էր Շերվուդի անտառով, Ռոբին Հուդը և Փոքրիկ Ջոնը, գուշակ ձևանալով, խաբում են արքային և հերթական անգամ թալանում։ Հասնելով դղյակ՝ արքան Ռոբին Հուդի գլխի համար մեծ գումար է խոստանում։ Այդ ժամանակ Ռոբին Հուդը գնում է Նապաստակի տուն, նրան ոսկիներ տալիս, իսկ նրա երեխային նետ ու աղեղ է նվիրում։ Երեխաները դրանով խաղալու ժամանակ պատահաբար գցում են դղյակի այգի, որտեղ զբոսնում էին աղվես Լեդի Մարիանը և հավ Լեդի Կլակը։ Երեխաները ծանոթանում են նրանց հետ և պարզվում է, որ Մարիանը փոքր հասակում սիրահարված է եղել Ռոբին Հուդին և ցանկանում է նրան նորից տեսնել։ Ռոբին Հուդն լսում է, որ արքան նետահարների մրցություն է կազմակերպել, որի հաղթողը կստանար Մարիանի առաջին համբույրը։ Նա որոշում է մասնակցել, անտեսելով բռնվելու վտանգը։ Նա արագիլի զգեստներ է հագնում, գնում և հաղթում մրցությունը։ Բայց արքայազն Ջոնը հասկանում է, թե ով է նա և հրամայում է բռնել նրան։ Սակայն նա Մարիանի հետ փախչում է անտառ և ազատվում։ Արքայազն Ջոնը հարկերն ավելի է բարձրացնում և չվճարողներին բանտ նետում։ Գիշերը Ռոբին Հուդը և Փոքրիկ Ջոնը ազատում են բոլորին, թալանում արքայի գանձերը և փախչում։ Դրանից հետո վերադառնում է Ռիչարդ արքան, ամուսնանում են Ռոբին Հուդը և Մարիանը, իսկ Արքայազն Ջոնը և նրա օձը ձերբակալվում են։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբին Հուդ (Կաղապար:Lang-en) — Մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ Աղվես է։ Նա ավազակ է, որը թալանում է հարուստներին, որպեսզի օգնի Նոթինգեմի աղքատներին։ Անվախ է և ինքնավստահ, որը չի խանգառում նրան լինել բավականին ռոմանտիկ։
  • Փոքրիկ Ջոն (Կաղապար:Lang-en) — Ռուբին հուդի լավագույն ընկերը։ Արջ է։ Նա բավականին ուժեղ է և միաժամանակ քաղաքավարի և մարդամոտ։ Սկզբում նրա կերպարի համար ընտրված էր փիղ, բայց ստուդիայի քիչ բյուջեի պատճառով նա փոխարինվեց արջով[1]։ Այսպես նա շատ նման դարձավ Բալու աջին «Ջունգլիների գիրքը» մուլտֆիլմից[1][2]:
  • Հայր Թուկ (Կաղապար:Lang-en) — քահանա, Ռոբին Հուդի ընկերներից մեկը։ Օգնում է նրան մարդկանց ոսկի բաժանելիս։ Սկզբում նա պետք է լիներ խոզի կերպարով, բայց հետո նրան փոխարինեցին փորսուղով։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար
Ալլան Է Դեյլ (աքաղաղ) Ռոջեր Միլլեր
Ռոբին Հուդ (աղվես) Բռայան Բեդֆորդ
Լեդի Մարիան (աղվես) Մոնիկա Էվանս
Փոքրիկ Ջոն (արջ) Ֆիլ Հարիս
Հայր Թուկ (փորսուղ) Էնդի Դեվայն
Արքայազն Ջոն (առյուծ)/Ռիչարդ արքա (առյուծ) Փիթեր Ուստինով
Սէր Հիսս (օձ) Թերրի-Թոմաս
Լեդի կլակ (հավ) Կերոլ Շելլեյ
Նոթինգեմի շերիֆը (գայլ) Փաթ Բատտամ
Նատսի (անգղ) Քեն Կյորտիս
Թրիգգեր (անգղ) Ջորջ Լինդսեյ

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին, երբ սկսվեց «Արիստոկրատ կատուները» մուլտֆիլմի ստեղծումը, Դիսնեյ ստուդիայի մուլտիպլիկատոր Քեն Անդերսոնը որոշեց մուլտֆիլմ ստեղծել նաև անգլիացի ավազակ Ռոբին Հուդի մասին[3]։ 1966 թվականի աշնանը նա իր գաղափարի համր հավանություն ստացավ Ուոլթ Դիսնեյից[4]։ Նախագծի ռեժիսորն էր Վոլֆռանգ Ռեյտերմանը։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է նաև մուլտիպլիկատոր Դոն Բլուտը, երաժշտությունը գրել է Ջորջ Բրունսը։ Մուլտֆիլմը ստեղծելու ժամանակ օգտագործվել է 350.000 պատկեր և ավելի քան 100.000 թուղթ[5][6]։ Մուլտֆիլմի փոքր բյուժեի պատճառով Դիսնեյը ստիպված էր կրկին օգտագործել կադրեր թե՛ նույն մուլտֆիլմից, թե՛ այլ մուլտֆիլմերից («Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները», «Ջունգլիների գիրքը», «Արիստոկրատ կատուները», «Մոխրոտիկը» և «Ալիսան հրաշքների աշխարհում»)[7][8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարողության օրը Մրցանակը Կատեգորիան Հաղթողները և մրցանակակիրները Արդյունքները
1974 «Օսկար» «Օսկար լավագույն երգի համար» երաժշտություն: Ջորջ Բրունս, բառեր: Ֆլոյդ Հադլսթոն նոմինացիա
1975 «Գրեմմի» «Լավագույն ձայնագրությունը երեխաների համար» Ռոջեր Միլլեր, Ջորջ Բրունս, Ֆլոյդ Հադլսթոն, Ջոնի Մերսեր, Նենսի Ադամս, Ֆիլ Հարրիս նոմինացիա
1976 «Ոսկե էկրան» հաղթանակ

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Հեղինակ Կատարող
անգլերեն հայերեն
«Oo-de-lally» «Տիրլի-Տիրլի» Ռոջեր Միլլեր Ռոջեր Միլլեր
«Not in Nottingham» «Դաժան Նոթինգեմ» Ռոջեր Միլլեր Ռոջեր Միլլեր
«Love» «Սեր» Ֆլոյդ Հադելստեն,
Ջորջ Բրունս
Նենսի Ադամս
«The Phony King of England» «Խրտվիլակ Ջոն» Ֆիլ Հարրիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Ուոլթ Դիսնեյի լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր Կաղապար:Արտաքին հղումներ