Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գետ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Գետ

Գետերը մեր մոլորակի արյունատար անոթներն են և երակները։Դրանք մեծ նշանակություն ունեն մե համար։ Գրեթե յուրաքանչյուր գետ սկիզբ է առնում գետնի տակից բխող աղբյուրից: Փոքրիկ առվակները միախառնվում են և դառնում գետակներ, փոքր գետակները` գետեր։ Սրանք իրենց մեջ են առնում ստորգետնյա ջրերն ու տեղումները: Գետի սկիզբը կոչվում է ակունք: Այն տեղը, ուր գետը թափվում է օվկիանոսի, ծովի, լճի կամ մեկ ուրիշ գետի մեջ անվանում են գետաբերան: Գետեր էլ կան որ աղբյուրներից չեն սկսվում։ Հրազդան (Զանգու) գետն, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից։ Նրա վրա կառուցված է էներգետիկ-ոռոգիչ համալիր Սևան Հրազդան կասկադն իր վեց էլեկտրակայաններով: Ալթայի երկրամասում գտնվող Տելեցկոյե լճից է սկիզբ առնում Բիյա գետը, որն ակունքում նույնքան մեծ ու հզոր է, որքան գետաբերանում։ Կան գետեր, որոնք գետաբերան չունեն, օրինակ Թուրքչմենիայի Մուրզաբ և Թեջեն գետերը։ Սրանց ամբողջ ջուրը կոլտնտեսականներն օգտագործում են հողը ոռոգելու համար և այդ գետերը ոչ մի տեղ չեն թափվում: Մեծ, ջրառատ գետերի, օրինակ, Ռուսաստանի տարածքով հոսող Վոլգայի աֆրիկական Նեղոսի հյուսիս-ամերիկյան Միսսիսիպիի ջրերը դեպի ծով են տանում մեծ քանակությամբ տիղմ ու ավազ: Գետաբերաններում և ցածրավայրերում նրանց հոսքը թուլանում է տիղմն ու ավազը նստվածք են տալիս, և առաջանում են տղմոտ կամ ավազոտ կղզի ներ։ Գետը բաժանվում է բազմաթիվ բազուկների։ Այսպես է առաջանում գետի դելտան: Միսսիսիպիի դելտայում գտնվող Նոր Օռլեան քաղաքը ջրաբերուկների հետևանքով մնացել է գոգահովտում, որից վեր բարձրանում է Միսսիսիպիի հունը: Գետերը հոսում են ափերի միջով հունով: Երբ ձյունը կամ սառցադաշտերը հալչում են, գետերը վարարում են, դուրս գալիս ափերից և ողողում գետափնյա հողերը: Սովորաբար այդ մասերում լինում են ողողատային մարգագետիններ, որտեղ աճող խոտը հիանալի կեր է: Հարթավայրային գետերը հոսում են դանդաղ սահուն։ Կտրուկ ոլորաններին և հորձանուտներում միայն դրանց հոսքն արագանում է: Բայց վարարումների ժամանակ երբեմն այդ գետերն էլ են փոխում իրենց հունը` առաջացնելով հնահուներ (հին հուներ): Սրանք շուտով ծածկվում են եղեգնով, ջրաշուշաններով, խաժուրեկով: Այդպես են առաջանում ճահիճները: Լեռնային գետերը, ինչպիսին են հիմնականում մեր հանրապեության գետերը, հոսում են սրընթաց, ժայռերի մեջ բացելով խոր հուներ, գահավիժում որպես ջրվեժներ: Տեղատարափ անձրևների, ուժեղ ձնհալքի և սառցադաշտերի հալոցքի ժամանակ դրանք երբեմն միլիոնավոր տոննաներով քար ու տիղմ են տանում, մեկ-մեկ էլ իրենց ճանապարհին քշում տանում ամբողջ բնակավայրեր: Անհիշելի ժամանակներից գետերը մարդկանց ջուր են տալիս։ Վաղուց նրանք հաղորդակցման ուղիներ են եղել։ Գետերի վրա մարդիկ քաղաքներ են կառուցել: Գետերը եղել են պետության սահման, պաշտպանել թշնամիների հարձակումներից։ Մարդկանց կյանքում գետերը շատ կարևոր դեր են խաղում, նաև այժմ գետի ջուրն անհրաժեշտ է գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին։ Գետերի վրա կառուցում են հիդրոէլեկտրակայաններ, որոնք էժան էլեկտրաէներգիա են տալիս: Գետերով նավարկում են բեռնատար և մարդատար նավեր, լաստառաքվում է անտառանյութ: Գետերի ջրով ոռոգվում են պապակ հողերը։ Գետերը մեր մեծ հարստությունն են: Նրանք պետք է պահպանել նավթով տնտեսական և արդյունաբերական թափոններով աղտոտվելուց։ Իսկ որպեսզի գետերը ջրառատ լինեն, չպետք է կտրել նրանց ափերին ու ջրբաժաններին աճող ծառերն ու թփերը: Գետերը մեր մեծ հարստությունն է և նրանց պետք է պաշտպանել նավթից,աղբից և այլ թունավոր բաներից Գետերը շատ կարևոր դեր են խաղում նաև այժմ։ Մարդիկ գետերի շնորհիվ կարողանում են գնալ մի ափից մյուս ափը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական գետ
  • Աշխարհի ամենա աղտոված գետերից մեկը դա Թագավորական գետն է: այն հոսում է Ավստրալիայով։ 1995թ ի վեր ավելի քան 1,5 միլիոն թույն էլցվում այդ գետի մեջ
  • Ժամանակակից Լեհաստանի տարածքում կա հետաքրքիր վայր, որտեղ Նելբա և Վելնա գետերը հատվում են 90 աստիճանի անկյան տակ։ Իսկ ձերմաստիճանը,տարբեր մակարդակների և արագությունների մեծ տարբերության պատճառով ջրի հոսքը չի խառնվում միմյան հետ։
  • Պիանան աշխարհի ամենաոլորապտույտ գետն է։ Դրա երկարությունը կազմում է ավելի քան 400կմ-ից ոչ ավելի։Այն գտնվում է գրեթե ամբողջովին Նիժնի նովգորոդի շրջանում
  • Կոլումբիայում ամենա առեղծվածային գետը Կանիո Կրիստալիոս գետն է, որը ունի հինգ գույն կանաչ, կապույտ, դեղին, սև և կարմիր,սակայն իր զարմնալի գույները նա ստանում է ավազից , մամուռից և այլ նյութերից
  • Բնության առեղծվածներից են նաԵՎ կապույտ գետերը: Նրանք հոսում են Գրենլանդիայի տարածքով: Համեմատական ջերմության և ամռան գալուն պես սառույցը սկսում է հալվել, առաջացնելով փոքր հոսանքներ, որոնք միավորում են շատ խոշոր հոսանքների ԵՎ, ի վերջո, դառնում գետեր: