Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ջորջ Վաշինգտոն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ջորջ Վաշինգտոնը 1797 թվականին

Ջորջ Վաշինգտոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահն է։

Նա ծնվել է գաղութային Ամերիկայի Վիրջինիայի Վեսթմորլանդ քաղաքում 1732 թվականի փետրվարի 22-ին։ 1754-1758 թվականներին ծառայել է բանակում։ 23 տարեկանում նա Վիրջինիայի բոլոր զինվորների գնդապետն էր։

Նա ակտիվ է եղել Ֆրանսիական և Հնդկական պատերազմների (1754 - 1763) մասնակից։ Վաշինգտոնը ագարակատեր էր և տեղագիր։ Նա առաջնորդել է զինվորներին Ամերիկայի հեղափոխական պատերազմի (1775 - 1783) ժամանակ։

Պատերազմի ընթացքում Վաշինգտոնը 1789 թվականին ընտրվել է Ամերիկայի առաջին նախագահ։ Վաշինգտոնը շարունակել է նախագահությունը 1789-1797 թվականներին։ Թոշակի է անցել Մաունթ Վերնոնում։ Նրան փոխարինել է Ջոն Ադամսը։

Վաշինգտոնը մահացել է 1799 թվականին դեկտեմբերի 14-ին 67 տարեկանում։