Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ջայլամ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Afrikanischer strauss.jpg

Ջայլամները թեև պատկանում են թռչունների ընտանիքին, սակայն թռչել չեն կարողանում: Նրանք ապրում են ինչպես տափաստաններում, այնպես էլ՝ անապատններում: Ջայլամները խոշոր և ծանրամարմին են: Աֆրիկյան ջայլամներն, օրինակ, ունեն շուրջ 3 մետր հասակ և 150 կգ քաշ: Նրանք էլ վագրակատուների նման արագավազ են, ունեն հզոր ոտքեր և կարող են վազել ժամում մինչև 72 կմ արագությամբ: Նրանք ամենաարագավազ երոտանիներն են: Ջայլամներն ապրում են ոչ մեծ խմբերով, որի մեջ սովորաբար լինում է 1 արու և 3-4 էգ: Երբ գալիս է փոքրիկներ ունենալու ժամանակը, արուն շուրջ 1 մետր շրջանագծով մեծ փոս է փորում, որտեղ յուրաքանչյուր էգ ջայլամ 7 կամ 8 հսկայական ձու է դնում:Արուն և խմբի գլխավոր էգ ջայլամը 42 օր տաքացնում են այդ ձվերը:Երբ լույս աշխարհ են գալիս ջայլամիկները, խմբի բոլոր անդամները համերաշխորեն միասին մեծացնում են նրանց: