Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Պաուլո Դիբալա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Պաուլո Դիբալա

Դիբալան կարիերան սկսել է տեղական «Նյուէլլ Օլդ Բոյզ Լագունա-Լարգա» ակումբի մանկական թիմում։ տասը տարեկանում նա տեղափոխվում է արգենտինական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ինստիտուտոյի» պատանեկան ակումբը։ Տասնհինգ տարեկանում Պաուլոն զրկվում է հորից, որից հետո նա վերջնականապես որոշում է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:

2011 թվականի օգոստոսի 12-ին Դիբալան մասնակցում է «ՈՒրական» ակումբի դեմ «Ինստիտուտոյի» խաղին՝ խաղալով որպես կիսապաշտպան։ Մեկ շաբաթ անց «Ալդոսիվի» ակումբի դեմ խաղում նա խփում է առաջին գոլը։

7 ամիս խաղալով «Ինստիտուտոյի» կազմում Դիբալան դառնում է երկու հեթ թրիքի հեղինակ՝ Բուենոս Այրեսի «Ատլանտա» և «Դեսամպարադոս» ակումբների դեմ խաղերում , ընդհանուր առմամբ դառնալով 17 գոլի հեղինակ։ Դրանից հետո Դիբալային սկսում են համեմատել արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ։