Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ուռենի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Salix alba 020.jpg

Ուռենին ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ է։ Հայտնի է ուռենու 300 տեսակ` տարածված Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտիներում, Հայաստանի Հանրապետությունում` 10 տեսակ` այծուռենի, եռառէջ,դեղնաճյուղ, կողովի, սպիտակ և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է գետերի և առուների ափերին, ջրավազանների շրջակայքում, խոնավ վայրերում։

Բնափայտը թեթև է, փափուկ, շուտ փտող։ Ճյուղերից պատրաստում են կողովներ, ամառանոցային կահույք։ Մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործում են որպես անասնակեր։ Բազմաթիվ տեսակներ գեղազարդիչ են։ Ընձյուղները ոսկեդեղին են, աղեղնաձև` դեպի ցած թեքված։