Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Շնդեղ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Colchicum speciosum Flowers BotGardBln0906.JPG

Շնդեղը շուշանազգիների ընտանիքի բազմամյա պալարասոխուկավոր խոտաբույս է։ Հայտնի է 80, Հայաստանի Հանրապետությունում՝ 6 տեսակ՝ Շովիցի, զանգեզուրյան, Նինայի, Գոհարի ստվերային, հիանալի կամ սքանչելի։ Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերի կրաքարոտ վայրերում, չոր, քարքարոտ լեռնալանջերին, ժայռաճեղքերում։

Ցողունը կարճ է կամ բացակայում է։ Տերևները երկարավուն են, նշտարաձև կամ էլիպսաձև։ Ծաղիկները մեկական են կամ խմբերով՝ ձագարաձև, զանգականման, անվանման, ծիրանագույն, վարդագույն, սպիտակ կամ մուգ կարմրավուն։

Ծաղկում է վաղ գարնանը և աշնանը։ Պտուղը եռաբուն տուփիկ է։ Դեղաբույս է և թունավոր։

Շնդեղի 2 տեսակ գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։