Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Շարժիչ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ինչպե՜ս է, որ կարուսելը պտտվում է էքսկավատրով՝ հող փորում, բեռնատարը շարժվում, հրթիռը թռչում։ Այս ամենը հնարավոր է դարնում նրանցում տեղակայված շարժիչների շնորհիվ։ Շարժիչներն են վեր ու վար տանում վերելակները, պտտում ինքնաթիռների պտուտակները, աշխատեցնում հաստոցները։ Առանց շաչժիչի չի կարող աշխատել և ոչ մի մեքենա։ Անցյալում շարժիչներ չկային, և մարդկանց աշխատանքը ծանր էր։ Օրինակ, եթե պետք էր ցորենով ալյուր ստանալ Նայեցեք, թե ինչպես է աշխատում ներքին այրման շարժիչը։ Ձախ գլանում վառելանյութն այրվել է, և առաջացած տաք գազերը մխոցին ստիպել են ներթև շարժվել։ Աջ գլանում վառիչ մոմում առաջացել է կայծ, որից բռնկում է վառելանյութը ստիպված էին լինում ձեռքով պտտել ու պտտել երկանքի բռնակը, այլապես հաց չէին ունենա։ Եվ մարդիկ սկսեցին մտածել, թե ինչպես թեթևացնեն իրենց աշխատանքը։ Մտածեցին, մտածեցին ու ելքը գտան վերցրին ու գետակի մեջ ընկղմեցին թիակավոր անիվ։ Ջուրը հոսում է, հարվածում թիաբերաններին, և անիվը պտտվում է։ Թիանիվը միացրին երկանքին, աշխատել սկսեց նաև երկանքը։ Եվ ահա մարդու փոխարեն ջուրն սկսեց ցորեն աղալ։ Մարդիկ հարկադրեցին աշխատել նաև քամուն' բլուրների վրա հողմաղացներ կանգնեցրին։ Այսպես առաջին շարժիչների ջրանիվի և հողմաղացի օգնությամբ մարդիկ սովորեցին օգտագործել ջրի և քամու ուժը։ Սակայն այդ շարժիչները մի խոշոր թերություն ունեին։ Եթե շոգ ամռանը գետը ծանծաղում էր, թիանիվը կանգ էր առնում, որովհետև ջրի ուժը չէր բավականացնում պտտելու այն։ Իսկ հանդարտ եղանակին անշարժանում էին հողմաղացի թևերը։ Եվ ահա երկու հարյուր տարի առաջ երևան եկան շոգու ուժով աշխատող շարժիչներ։ Շոգին ուղղում էին դեպի գլան, որտեղ այն շարժման մեջ էր դնում մխոցը։ Երբ շոգին գլան էր մտնում, նրա, ասենք, աջ ծայրից, մխոցը շարժվում էր դեպի ձախ ծայրը, և հակառակը։ Մխոցն այսպես ետ ու առաջ էր շարժվում և պտտման մեջ դնում շոգեքարշի անիվները կամ շոգենավի թիանիվը։ Այդ շարժիչն անվանեցին շոգեշարժիչ։ Այն լավ էր աշխատում, բայց չափազանց ծանր էր ու մեծածավալ։ Չէ՞ որ շոգեշարժիչն աշխատեցնելու համար շոգի էր հարկավոր, իսկ այն ստացվում էր հատուկ կաթսայում, որի հնոցում ածուխ կամ փայտ էին այրում։ Անցավ գրեթե հարյուր տարի, և ասպարեզ եկավ նոր, ավելի թեթև մի շարժիչ։ Ինչպես և շոգեշարժիչը, սա նույնպես կազմված է մխոցավոր գլանից, սակայն շոգու փոխարեն գլան է մատուցվում հեղուկ վառելիք բենզին, կերոսին գլանում վառելիքը այրում են, օրինակ, էլեկտրական կայծով։ Այրման ընթացքում առաջանում են բազմաթիվ գազեր, որոնք ճնշում են գործադրում մխոցի վրա և հրում այն։ Քանի որ վառելիքն այրվում է շարժիչի ներսում, այն անվանեցին ներքին այրման շարժիչ։ Այս շարժիչը մեծ շոգեկաթսայի կարիք չունի։ Այդ իսկ պատճառով ներքին այրման շարժիչները կարելի է տեղադրել և նավերում, և ավտոմոբիլներում, և մոտոցիկլետներում։ Տեխնիկան զարգանում էր, երևան էին գալիս նորանոր շարժիչներ։ Պարզվեց, որ շատ հարմար է էլեկտրական շարժիչը։ Սա շատ չի աղմկում, բենզինի կամ այլ վառելիքի կարիք չունի, բավական է միայն, որ այն միացվի էլեկտրական հոսանքին։ Հրթիռների արձակման համար պահանջվեցին հրթիռային շարժիչներ։ Ինքնաթիռներում տեղադրված են ռեակտիվ շարժիչներ։