Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Եգիպտոս

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Egypt.svg

Եգիպտոսը երկիր է Աֆրիկայում: Եգիպտոսի մայրաքաղաքը Կահիրեն է: Եգիպտոսի պետական լեզուն արաբերենն է: Եգիպտոսի նախագահը Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին է, իսկ վարչապետը՝ Իբրահիմ Մահլաբն է: Կահիրեն ամենամեծ քաղաքն է Եգիպտոսում: Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը գտնվում է Աֆրիկա մայրցամաքի հյուսիսարևելքում և Ասիա աշխարհամասի Սինայի թերակղզում։

Եգիպտոսը հնագույն երկրներից է։ Նա մոտ 5 հզ. տարեկան է։ Հին Եգիպտոսի մշակույթի մասին պատմում են վիթխարի եգիպտական բուրգերը՝ փարավոնների դամբարանները, հոյակապ տաճարները, քարերի վրա եղած արձանագրություններն ու պատկերները։

7-րդ դարում Եգիպտոսը նվաճեցին արաբներն ու այնտեղ հաստատեցին իրենց լեզուն՝ արաբերենը, և իրենց կրոնը՝ մահմեդականությունը։

Երկրի բնակչության մեծ մասը վաղ ժամանակներից ի վեր ապրում է Աֆրիկայի մեծ գետի՝ Նեղոսի, ափերին։ Նեղոսի հովտում մշակում են աշխարհի ամենալավ բամբակենին, որը Եգիպտոսի գլխավոր հարստությունն է։ Այստեղ մշակում են նաև բրինձ, եգիպտացորեն, ցորեն, շաքարեղեգ, ընդավորներ, բանշարեղենից՝ սոխ, սխտոր, լոլիկ, մրգերից՝ արմավ, նարինջ, կիտրոն։

Արգավանդ գետահովիտը բոլոր կողմերից շրշապատված է անծայրածիր անապատով, ուր ջուր չկա, և մարդու էլ հազվադեպ կտեսնես։ Այստեղ միայն վաչկատուն բեդվիններն են լինում, որոնք ուղտեր, ոչխարներ, այծեր են պահում և նրանց հետ էլ տեղից տեղ քոչում։ Անապատում մարդիկ մշտապես ապրում են սոսկ օազիսներում, ուր ջրհորներ կան։

Եգիպտոսն անկախացավ 1952 թ. հեղափոխությունից հետո միայն։ Մինչ այդ երկիրը երկար տարիներ գտնվում էր Անգլիայի տիրապետության տակ։ Եգիպտացիները տառապում էին ընչազրկությունից և հիվանդություններից, գրեթե բոլորն անգրագետ էին։ Երկրում մեքենաշինական գործարաններ չկային, իսկ մետաղը հալում էին տնայնագործական արհեստանոցներում։ Խոշոր կալվածատերերից խլվեց հողերի մեծ մասը և տրվեց հողազուրկ ու սակավահող գյուղացիներին։ Սրանք միավորվեցին կոոպերատիվներում, և դա հնարավորություն տվեց ավելի լավ օգտագործելու գյուղատնտեսական մեքենաները։

Եգիպտոսը մեկ անգամ չէ, որ ենթարկվել է եվրոպաական երկրների և Իսպանիայի հարձակումներին: 1976 թվականին Իսրայելը գրավեց Եգիպտոսին պատկանող Սինայի թերակղզին, որը վերադարձվեց 1982 թվականին: Եգիպտական ժողովուրդը պայքարում էր Իսրայելի զավթած արաբական մյուս հողերը ազատագրելու համար: 1974 թվականին եգիպտական ժողովուրդը հասավ նրան, որ իսրայելական զորքերը հեռացան Սուեզի ջրանցքի արևելյան ափից: Ջրանցքով նավարկել սկսեցին Եվրոպայից և Ամերիկայից Ասիա ու Արևելյան Աֆրիկա մեկնող նավերը:

Եգիպտոսում բավականին շատ հայեր են ապրում, որոնք այստեղ հաստատվել են դեռևս մեր թվարկությունից շատ առաջ: Այժմ եգիպտահայ գաղութում հայերի թիվը կազմում է 12 հզ. մարդ: Հայերը միշտ էլ գնահատելի դեր են կատարել Եգիպտոսի պետական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքում: Եգիպտահայ համայնքն ապրել է աշխույժ կյանքով: Գործել են բազմաթիվ մշակութային ընկերություններ, թատերական ու երաժշտական խմբեր: Դեռևս անցյալ դարից լույս են տեսնում հայերեն թերթեր ու ամսագրեր, իսկ 1828 թ. բացվել է առաջին հայկական դպրոցը: Եգիպտահայ թատրոնում հանդես են եկել հայ մեծանուն դերասաններ Ա. Արմենյանը, Հ. Զարիֆյանը, Սիրանույշը, Վ. Փափազյանը և ուրիշներ: 1947-1948 թվականներին ավելի քան երեք ու կես հազար եգիպտահայ ներգաղթեց մայր հայրենիք: Եգիպտահայ գաղութն այսօր սերտ կապ է պահպանում Հայաստանի հետ, որը նրան օգնում է հայապահպանման գործում, ուղարկում հայերեն թերթեր, ամսագրեր, դասագրքեր:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։