Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նմանություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Եղբորս նվիրեցին պրոյեկցիոն լապտեր և զանազան հեքիաթների պատկերներով ժապավեններ, եթե այդ ժապավենները դիտենք լույսի դիմաց պահած, ապա պատկերներն այնքան փոքր կերևան, որ գրեթե ոչինչ չես զանազանի: Իսկ, այ, երբ այդ նկարները ցուցադրվում են պրոյեկցիոն լապտերի օգնությամբ, դրանք խոշորանում են, և ամեն ինչ պարզ երևում է: Եղբայրս փորձեց փոքրիկ ճանճը մեծ նկարել, բայց նման չստացվեց: Եղբայրս զարմացավ ինչպես է, որ պրոյեկցիոն լապտերը փոքր նկարները կարողանում է մեծացնել, իսկ ինքը չի կարողանում մեծ ճանճ նկարել.

- Պատճառն այն է,- բացատրեց հայրիկս,-որ ճանճի թևերը փոքր են ստացվել, իսկ տոտիկները մեծ, գլուխն էլ երկար: Քո նկարում չկա համեմատականություն:

- Ինչ չկա՞

-Հա-մե-մա-տա-կա-նոլ-թյուն: Օրինակ, եթե դու ճանճի տոտիկը մեծացրել ես 3 անգամ, ապա նրա մարմնի մյուս մասերն էլ պետք է մեծացնես 3 անգամ' և երկարությամբ, և լայնությամբ Այդ դեպքում նկարված ճանճը նման կլինի իսկականին: Իսկ քո ճանճն ասես ծուռ հայելու մեջ արտացոլված պատկեր լինի:

Եղբայրս որոշեց այդ ամենը ստուգել։ Թափանցիկ, բարակ ժապավենի վրա նա տուշով մի եռանկյուն գծեց և ճշգրիտ չափեց նրա կողմերը' 3, 4 և 5 մմ: Ժապավենը տեղավորեց պրոյեկցիոն լապտերի մեջ, և պատին անմիջապես հայտնվեց մի մեծ եռանկյուն ճետո չափեց այդ եռանկյան կողմերը ստացվեց 30, 40 և 50 մմ, այսինքն յուրաքանչյուր կողմը մեծացավ ճիշտ 10 անգամ: Դա նշանակում էր, որ նկարված և պատին հայտնված եռանկյունների համապատասխան կողմերը համեմատական են։

- Ճիշտ է,- նկատեց հայրիկս: -Ստացվել են նման եռանկյուններ:

-Նշանակում է, մեծ եռանկյունու անկյուններն էլ են 10 անգամ մեծացել:

-Դա արդեն ճիշտ չէ: Անկյունները մնացել են նույնը:

- Մեծացնելիս միայն եռանկյունների անկյուններն են նույնը մնում:

-Ոչ: Այդպես կլինի և քառակուսին և հնգանկյունը, և վեցանկյունը, մի խոսքով, ցանկացած բազմանկյունը մեծացնելիս: Նման պատկերների անկյունները երբեք չեն փոխվում, մինչդեռ նույն անկյունների դիմաց ընկած կողմերը մեծանում են համեմատականորեն այսինքն նույնքան անգամ. Ինչ խելոք է իմ լապտերը, ուրախացավ եղբայրս, նա ինքն է կարողանում նման պատկերներ նկարել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։