Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հեքիաթ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Perrault1.jpg

Ժողովրդական այդ երազանքներից ու ակնկալիքներից ծնունդ է առել հեքիաթների զարմանահրաշ աշխարհը, որն ապրում է իր օրենքներով։

Հեքիաթով դրսևորվել է գեղարվեստորեն ստեղծագործելու, իր հարուստ երեևակայությունը երևան բերելու ժողովրդի ձգտումը։ Դրա համար էլ հեքիաթը համարվում է գեղարվեստական խոր ու բարձր հնարանք։ Պատահում է որ, հեքիաթային ամենահամարձակ հեքիաթները դառնում են իրականություն։ Հարյուրավոր տարիներ առաջ, երբ ոչ մի մարդու դեռ չէր հաջողվել բարձրանալ երկրից, հեքիաթային հերոսը ինքնաթիռ-գորգով սավառնում էր երկնքում։ Իսկական ինքնաթիռը, որով մարդը երկինք բարձրացավ, նման չէ հեքիաթային ինքնաթիռին, բայց այս վերջինի մեջ իրականություն էր դարձել երկինք թռչելու մարդկության վաղուց երազած երազանքը։

Աշխարհի ժողովուրդների հեքիաթների շարքում մեծ տեղ են գրավում նաև հայկական հեքիաթներն իրենց բազմազան՝ կախարդական, արկածային բնույթով։ Մեր հեքիաթները ևս ծնունդ են առել վաղ ժամանակներում։ Տարիների ընթացքում հավաքվել են մի քանի տասնյակ հազարի հասնող հեքիաթներ ու զրույցներ։ 1981 թվականին լույս տեսավ մի ժողովածու՝ «Հրեղեն ձին» խորագրով, որտեղ ընդգրկված են հարյուրավոր հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ և առած-ասացվածքներ։