Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նատյուրմորտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search


Նատյուրմորտի հրաշալի վարպետներ էին սովետական նկարիչներ Ի Է Գրաբարը, Պ Պ Կոնչալովսկին, Ի Ի Մաշկովը և շատ ուրիշներ։ Մաշկովի «Մոսկովյան ուտեստ հացեր» նատյուրմորտում սեղանին սար է գոյացրել հացթուխի հոյակապ արտադրանքը, հացերը ռուս ժողովրդի մշտնջենական հարստությունը։ Ահա թմբլիկ բոքոնները, կարմրորակ բուլկիները, խաշխաշով ոսկեփայլ հյուսկեն հացը, ահա և նախշազարդ քաղցրահացը, դողիկները, զարմանազան կարկանդեկները, լավ կարմրացրած սայկաները։

Որքա՜ն բերկրանք է պարգևում այդ առատ ու գունագեղ սեղանը։ Պես֊պես երանգներ ունեն հացերի դարչնաոսկեգույն երեսները։ Ասես զգում եք, որ այս մեկը չոր է ու փշրվող, կրտկրտկան կեղևով, մյուսը փափուկ ու փխրուն։

Նկարիչը հացերը համադրել է մեկ սեղանի կոկիկ ողորկված, մեկ դարակի կոպիտ տաշված փայտե մակերևույթի կամ էլ հացերի արանքում սեթևեթ ծալքերով կախ ընկած գործվածքի հետ։

Նատյուրմորտի մեծագույն վարպետ էր Մ Սարյանը։ Հայ գեղանկարչության մեջ բարձրարվեստ ու ինքնատիպ նատյուրմորտներ են ստեղծել նաև Զ Զաքարյանը, Հ Կոջոյանը, Հ Զարդարյանը, Հ Կալենցը,Մ Ավետիսյանը« Հ Հակոբյանը և շատ ուրիշներ։ Ահա, օրինակ, Հակոբ Հակոբյանի «Կախարանին» նյուրմորտը, որտեղ ամենաառօրեական իրերի հյուսածո զամբյուղի, նավթի լամպի, փոշեհանի, կախարանին անփույթ նետված գոգնոցի և սխտորի կապերի զուգակցությամբ հեղինակը պատկերել է բարիք ստեղծող աշխատավոր մարդու պարզ կենցաղը, նրակապը բնության հետ։

Նատյուրմորտի միջոցով ամենասովորական ու առօրեական իրերի աշխարհը մեր առջև հառնում է իր ողջ զարմանալի հարստությամբ։