Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մարտիրոս Սարյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մարտիրոս Սարյան, հայ նկարիչ, արվեստագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարյանի նախնիները եղել են անեցի։ 1895 թվականին Սարյանը ավարտել է Ղրիմի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը։ 1897-1904 թվականներին սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901-ին, առաջին անգամ, մեկնել է Կովկաս, եղել Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թվականին՝ Անիում։ Մարտիրոս Սարյանը հաճախ է ճանապարհորդել. 1910 թվականին եղել է Կոստանդնուպոլսում, 1911 թվականին՝ Եգիպտոսում, 1913 թվականին՝ Պարսկաստանում։ Սարյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Նրա նկարներն առաջին անգամ գնել է Տրետյակովյան պատկերասրահը։ 1915 թվականին Սարյանը Հովհաննես Թումանյանի հետ օգնել է հայ գաղթականներին։ 1919 թվականին Նոր Նախիջևանում հիմնել է թանգարան։ Սարյանը 1921 թվականին իր ընտանիքի հետ միասին հաստատվում է Երևանում, և այնտեղ 1972 թվականին մայիսի 5-ին մահացել է։ Թաղվել է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1967 թվականին Երևանում բացվում է Սարյանի տուն-թանգարանը։