Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նապաստակ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Arctic Hare.jpg

Դաշտերում, անտառներում, տափաստաններում ապրում է խոշոր, մինչև 6 կգ քաշ ունեցող գորշ նապաստակը։ Նրա գույնն ամբողջովին մոխրագորշ է, միայն փոքրիկ պոչի տակ է շլացուցիչ սպիտակ։ Դա, ինչպես շատ կենդանիների դեպքում, ազդանշան է նապաստակի ձագերի համար, երբ նապաստակը բարձրացնում է պոչը, ձագերը նրան տեսնում են, երբ իջեցնում է, ասես տարրալուծվում է աշնան խոտերի մեջ կամ միաձուլվում խոտի դեզին։ Նապաստակը շատ թշնամիներ ունի՝ աղվեսն ու գայլը, լուսանն ու կուղխը (հյուսիսային շատակերը), նույնիսկ բվեճն ու արծիվը ճիշտ է, հասուն նապաստակին հեշտ չէ հաղթելը, նա կարողանում է «մարտնչել» իր կյանքի համար շրջվում է մեջքի և պաշտպանվում երկար ճիրաններ ունեցող ետևի թաթերով։ Որսորդները գիտեն, որ կենդանի նապաստակին չի կարելի ականջներից բռնած բարձրացնել նա կարող է լուրջ վերքեր հասցնել Նապաստակին հաճախ են վախկոտ անվանում։ Դա այդպես չէ։ Չէ՞ որ վախկոտը սարսափից կորցնում է գլուխը կամ լեղապատառ փախչում է, կամ էլ տեղում կանգնած վախից դողում։ Բայց արժե տեսնել, թե ինչպես է, օրինակ, նապաստակը փախչում որսկան շներից Երկար ցատկերով, ասես գետնին տարածվելով, երկար ականջները մեջքին սեղմած՝ նա առաջ է նետվում,իսկ շները վայրի հաչոցով սլանում են ետևից։ Ահա նապաստակը շահում է տարածությունը և սկսում խառնել հետքերը մեկ ետ է ցատկում, մեկ կողքի։ Հետո հսկա մի ցատկով կտրվում հեռանում է հետքից ու թաքնվում։ Նստում է և հանգիստ նայում, թե ինչպես են գազազած շներն աշխատում գուշակել իր անտառային հանելուկը։ Միայն ականջներն ու քիթն է շարժում։ Զուր չէ, որ նապաստակի աչքերը «շլդիկ» են ոչ միայն իր առջևն ու շուրջն է տեսնում, այլև մի քիչ էլ ետևը։ Ականջները ևս շրջվում են չորս կողմ, և գլուխն անտեղի պտտելու կարիք չի լինում։ Այդպես իր համար նստում է նապաստակը, հանգստանում, մինչև որ տեսնում է ծլկելու ժամանակն է։ Ավելի ցուրտ վայրերում ապրում է սպիտակ նապաստակը։ Ձմռանն անտառները ծածկվում են ձյան վերմակով։ Վատ կլիներ նապաստակի վիճակը, եթե նա մնար մոխրագույն, ինչպես ամռանը։ Եվ ահա գորշ նապաստակն աշնանը մազափոխվում է մոխրագույն մազածածկույթի փոխարեն աճում է ձյունաճերմակը։ Միայն ականջների ծայրն ու քիթն են սև մնում։ Սպիտակ նապաստակն ավելի փոքր է, քան գորշը, բայց նրա հետքերն ավելի լայն են ասես նա գորշից ավելի խոշոր է։ Բանն այն է որ սպիտակ նապաստակը սովորաբար շարժվում է խոր ձյան միջով, և նրա թաթերին խիտ մազածածկույթ է գոյանում։ Դրա շնորհիվ նա կարողանում է ձյան վրայով շարժվել առանց նրա մեջ խրվելու։ Գորշ նապաստակն ապրում է տաք վայրերում և իր ժամանակավոր բույնը շինում է անմիջապես գետնին, իսկ սպիտակ նապաստակը տունդրայում անգամ բույն է փորում։ Ե՚վ գորշ, և՛ սպիտակ էգ նապաստակներն ունենում են երեքից մինչև վեց ձագ։ Ծնվում են նրանք բաց աչքերով, մազածածկ ասես հասուն նապաստակի խաղալիք պատճենը լինեն։ Տարվա մեջ նապաստակները ձագ են ունենում երկու, երբեմն չորս անգամ։

Մայր գորշ նապաստակը մնում է ձագերի մոտ, իսկ սպիտակը ձագերին կերակրելուց հետո նրանց բոլորովին մենակ է թողնում։ Սակայն դա ամենևին էլ անմիտ ու դաժան վարմունք չէ, որովհետև, եթե մայրը շարունակ նրանց մոտ վազեր, գիշատիչ կենդանիները մոր հետքով հեշտությամբ կգտնեին փոքրիկներին։ Իսկ այդպես ձագը լուռ ու անշարժ նստում է տեղում, և նրան ոչ մի վտանգ չի սպառնում։

Նապաստակի կաթը շատ սննդարար է վեց անգամ ավելի յուղալի է քան կովի կաթը, այնպես որ մեկ անգամ կերակրելուց հետո ձագը 3-4 օր կուշտ է լինում։ Իսկ հետո նա սկսում է շարժվել և «ձայն հանել»։ Ահա այդ ժամանակ մայրն սկսում է փնտրել իր ձագերին։ Եվ պարտադիր չէ, որ անպայման իր ձագերին գտնի ցանկացած մայր նապաստակ կարող է կերակրել ցանկացած ձագի։ Իսկ ևս 3-4 օր անց ձագերն արդեն կարող են խոտ ուտել: Սկզբում, որպեսզի քիչ հետքեր թողնեն, նրանք ուտում են իրենց շրջակայքում եղած ամբողջ խոտը։ Իսկ հետո արդեն սկսում են ցատկոտել ու հեռուն գնալ։

Երբ նապաստակի հետք տեսնեք, աշխատեցեք կռահել, թե որ կողմ է նա վազել։

{{}}