Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մոնակո

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Մոնակոյի դրոշ

Մոնակոն, փոքրիկ պետություն Հարավային Եվրոպայում՝ Ֆրանսիայի հարավ արևելքում՝ Միջերկրական ծովի ափին։ Հայտնի է որպես աշխարհի լավագույն առողջավայրերից մեկը։ Իշխանությունը բաղկացած է միմյանց ձուլված Մոնակո, Մոնտե Կառլո և Կոնդամին օկրուգ-քաղաքներից։ Գտնվում է Ֆրանսիայի հովանավորության ներքո։ Մոնակոն հայտնի է նաև իր բազմաթիվ խաղատներով, որտեղ ժամանակ են անցկացնում և մեծ գումարներ ծախսում աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծահարուստներն ու սուր զգացողությունների սիրահարները։ Մոնակոյի եկամուտների հիմնական աղբյուրներն են առևտուրը, միջազգային զբոսաշրջությունը, նամականիշերի և հուշանվերների վաճառքից ստացված միջոցները։ Զարգացած են արդյունաբերության էլեկտրոնային, քիմիական, ճշգրիտ մեքենաշինության, սննդի և այլ ճյուղեր։

Տեսարան Մոնակոյից

1950-ական թվականների սկզբին երկրում օրենք է ընդունվել, որով պետության ամբողջ տարածքում արգելվել է հրազենի օգտագործումը, որովհետև հրազենից ցանկացած ուղղությամբ կրակելու դեպքում գնդակը կարող է դուրս գալ երկրի սահմաններից և միջազգային բարդությունների պատճառ դառնալ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոնակոյի բնակչությունը շատ փոքր է նույնիսկ թիվը չի հասնում 34.000։ Մոնակոյի երկարությունը ընդամենը 4 կմ է։ Ֆրանսիաից մինչև Մոնակո մետրոյոյով 1 եվրո է և տևում է 30 րոպե։

ֆորմուլա 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնակոյի վազքուհուց հատված
  • Ֆորմուլա 1-ը ավտոմրցաշարի աշխարհի առաջնություն, որին մասնակցում են բաց անիվներով տիպի մեքենաներով, անց է կացվում օղակաձև ավտովազքուղիների վրա։ Ֆորմուլա 1 առաջնությունը լինում է ամեն տարի Մոնակոյում և բաղկացած է առանձին էտապներից, որոնք անվանվում են Գրան-Պրի։ Նույն տարվա վերջում հայտարարվում է այդ տարվա հաղթողը։ Ֆորմուլա 1-ում պայքարը գնում է ինչպես պիլոտների, այնպես էլ թիմերի միջև։ Պիլոտները պայքարում են աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, իսկ թիմերը՝ Նախագծողների գավաթի։