Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մետրո

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Երևանյան մետրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգուշացեք, դռները փակվում են հաջորղ կայարանը «Երիտասարդական», նախազգուշացնում է բարձրախոսից հնչող ձայնը, և երկնագույն գնացքը, արագորեն թափ առնելով, անհետանում է թունելախորշում, ընդարձակ, լուսավոր վագոններում հարյուրավոր ուղևորներ կան, նրանցից ամեն մեկն իր գործին է շտապում մեկը․ գնում է աշխատանքի, մյուսը՝ ինստիտուտ, երրորդը՝ խանութ։ Ուղևորները հանգիստ զրուցում են, գիրք կամ թերթ կարդում, ոչ ոք չի վախենում, թե կուշանա։ Մետրոյի գնացքին չեն խանգարում ո՛չ փողոցների խաչմերուկները, ո՛չ ավտոմեքենաները, ո՛չ հետիոտները: Այն շարժվում է խորը գետնի տակ փորված թունելով, խելացի սարքերը մեքենավարին օգնում են արագ ու անվտանգ, ճիշտ ըստ գրաֆիկի վարել գնացքը, ընդամենը կես ժամ է հարկավոր ուղևորներին մեծ քաղաքի մի ծայրից մյուսը հասցնելու համար: Քաղաքային երկաթուղու լրիվ անվանումն է մետրոպոլիտեն, այն առաջացել է հունարեն «մետրոպոլիս» բառից, որ նշանակում է «գլխավոր քաղաք, մայրաքաղաք»: Առաջին մետրոն կառուցվել է ավելի բան հարյուր տարի առաջ Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում։

Երևան քաղաքի մետրոպոլիտենն սկսել է գործել 1981 թ․ մարտի 7-ից: Առաջին հերթին ուղեգծի երկարությունը մոտ 1.2 կմ է: Շահագործման է հանձնվել յոթ կայարան («Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Լենինի հրապարակ», «Սասունցի Դավիթ», «Գործարանային», «Շենգավիթ»):

Գեղեցիկ է Երևանյան մետրոն, նրա ինքնատիպ, հայկական շինարվեստին հատուկ զուսպ ոճով կառուցված կայարաններն ու նախասրահները երեսապատված են հայկական բազմապիսի ու բազմագույն քարատեսակներով՝ տուֆերով, մարմարներով, բազալտով, գրանիտով, զարդարված հարթաքանդակներով։ «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահի կարմիր տուֆե հարթաքանդակները պատմում են Սասունցի Դավթի և համանուն էպոսի ուրիշ հերոսների քաջագործությունների մասին: Միշտ չէ, որ մետրոպոլիտենի ուղեգծերը գետնի տակ են կառուցվում։ Աշխարհի մի շարք քաղաքներում մետրոյի գնացքները երթևեկում են փողոցներից վեր կառուցված պողպատե կամ բետոնե երկար ուղանցներով։ Այդպիսի գնացքներն իրենց աղմուկով, իհարկե, շատ են խանգարում քաղաքի բնակիչներին։ Ուղևորների համար շատ հարմար է մետրոյով երթևեկելը։ Մետրոյի գնացքները շատ արագ են սլանում։ Իսկ դրա համար գետնի վրա ու գետնի տակ աշխատում են բազմազան մեքենաներ, որոնք էլեկտրական էներգիա են մատակարարում գնացքներին, լուսավորում և օդափոխում են կայարաններն ու թունելները, ձմռանն ու ամռանը հաստատուն ջերմաստիճան պահպանում այնտեղ։

Մեր գնացքը դանդաղեցրեց ընթացքը։ «Բարեկամություն» կայարան Վերջին կայարանն է, հիշեցնում է բարձրախոսից հնչող ձայնը։ Եվ ասես հրամանով, բացվում են բոլոր վագոնների դռները, ու մենք դուրս ենք գալիս կառամատույց; Շարժասանդուղքը մեզ սահուն վեր է տանում։ Ահա և փողոցում ենք։ Մեր ուղևորությունն ավարտվեց։

Մետրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Budapest metro Heroes square.jpg

Մետրոպոլիտեն (ֆր.՝ métropolitain կրճատ՝ մետրո), ուղևորների զանգվածային արագ փոխադրումների համար նախատեսված քաղաքային երկաթուղի է։ Մետրոն աչքի է ընկնում մեծ թողունակությամբ, գնացքների շարժման կանոնավորությամբ և շարժման արագությամբ։ Մետրոյի գծերն անցնում են ստորգետնյա թունելներով, ուղանցներով կամ փողոցի հատուկ առանձնացված մասերով։ Առավել տարածված են մետրոյի ստորգետնյա գծերը, դրանք չեն խախտում քաղաքի հատակագիծը, չեն սահմանափակում գետնընթաց տրանսպորտի և հետիոտների երթևեկությունը։ Մետրոյի անհրաժեշտությունը, հիմնականում, զգացվում է 1 միլիոն և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում։

Երկրորդ մետրոպոլիտենը բացվել է Նյու Յորքում 1868 թվականին։ Նա վերգետնյա էր մինչև 1904 թվականը։ Վերգետնյա էր նաև Չիկագոյի 1892 թվականին բացված մետրոպոլիտենը, որի գնացքներն աշխատում էր շոգիով։

Մայրցամաքային Եվրոպայում առաջին մետրոն Բուդապեշտում էր (1896)։

Հետագայում կոռուցվեցին՝

  • Վիեննայում 1898 թվականին
  • Փարիզում 1900 թվականին
  • Բեռլինում 1902 թվականին

Խորհրդային Միությունում մերոպոլիտենները գործարկվել են հետևյալ հերթականությամբ՝

  • Մոսկվայում 1935 թվականին,
  • Սանկտ Պետերբուրգում 1955 թվականին,
  • Կիևում 1960 թվականին,
  • Թբիլիսիում 1966 թվականին,
  • Բաքվում 1967 թվականին,
  • Խարկովում 1975 թվականին,
  • Տաշքենդում 1977 թվականին,
  • Երևանում 1981 թվականին,
  • Մինսկում 1984 թվականին,
  • Նիժնի Նովգորոդում 1985 թվականին,
  • Նովոսիբիրսկում 1986 թվականին,
  • Սամարայում 1987 թվականին։