Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մոլորակ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
1e7m comparison Uranus Neptune Sirius B Earth Venus.png

Երկնքում մոլորակներն աստղերի պես որոշակի տեղ չունեն, այլ «մոլորյալների» նման «թափառում» են նրանց միջև անընդհատ փոխելով իրենց դիրքը։ Այդտեղից էլ առաջացել է նրանց «մոլորակ» անվանումը։ Մոլորակների դիրքերի փոփոխությունները Արեգակի շորջը նրանց պտտվելու հետևանք են։

Արեգակին ամենամոտ մոլորակը՝Մերկուրին, ուղեծրով սլանում է մեծ արագությամբ, և Արեգակի շուրջը նրա մեկ պտույտը տևում է 88 երկրային օր իսկ առանցքի շուրջը Մերկուրին պտտվում է 59 երկրային օրում։

Վեներան, Երկիրը, Մարսը, Յուպիտերը նույնպես մոլորակներ են։ Մեր գրքում նրանց մասին առանձին զրույցներ կան։ Ըստ հեռավորության հաջորդ մոլորակը Սատուրնն է, որն Արեգակից հեռու է 9,5 ատղագիտական միավորով։ Իբրև աստղագիտկան միավոր ընդունված է Երկրից մինչև արեգակը եղած հեռավորությունը, որը 150 մլն կն է։ Սատուռնի տարին հավասար է գրեթե 30 երկրային տարվա։ Այս մոլորակն անի 20 արբանյակ։ Սատուռնը գոտևորված է հոյակապ հարթ օղակներով, որոնք, ասես, հսկայական չափերի մի օղ են կազմում։Այդ օղի ներսում կարելի է տեղավորել 4 երկրագունդ։ Օղի հաստությունը համեմատաբար փոքր է մոտ 3 կմ։ Երբ օղը կողով ողղված է լինում դեպի Երկիր,ապա այն հնարավոր չէ տեսնել։ Սատուռնի օղը հոծ չէ, այլ բաղկացած է նույն հարթության մեջ գտնվող մանր արբանյակներից։

Յուպիտերն ու Սատուռնը հսկա մոլորակներ են։ Նրանք կազմված են, հիմնականում, ջրածնից ու հելիումից։ Յուպիտերը Երկրից մեծ է 1345,իսկ Սատուռնը՝ 755 անգամ։

Ուրանը հայտնագործվել է 1781 թ․։ Այն Արեգակից հեռու է 19 աստղագիտական միավորով, իսկ նրա տարին հավասար է 84 երկրային տարվա․ Ու րանը 61 անգամ մեծ է երկրից և ունի 5 արբանյակ։ 1977 թ․ աստղագետները պարզեցին, որ Ուրանը նույնպես օղակներ ունի։

Նեպտուն մոլորակը նշանավոր է նրանով, որ այն հայտնագործել են ոչ թե աստղադիտակով այլ մաթեմատիկական հաշվարկների օգնությամբ։ Ինչպե՞ս է դա կատարվել Ֆրանսիացի մաթեմատիկոս Լեվերիեն պարզեց, որ Ուրանի հայտնագործումից հետո անցած 60 տարվա ընթացքում այն շեղվել է հաշվարկված աղեծրից։ Լիվերիեն վճռեց, որ Ուրանն իր ճանապարհը «կորցրել» է, որովհետև նրան ձգում է աստղագետներին դեռևս անհայտ մի մոլորակ։ Երկարատև հաշվարկներից հետո գիտնականը ցույց տվեց այն տեղը, ուր պետք էր փնտրել անհայտ մոլորակը։ Հենց այդտեղ էլ հայտնաբերվեց Նեպտունը։ Այն 60 անգամ մեծ է Երկրից,նրա տարին հավասար է 165 երկրային տարվա։ Նեպտունի շուրջը 2 արբանյակ է պտտվում ։ Ըստ կազմության և կառուցվածքի Ուրանն ու Նեպտունը նման են Յուպիտերին ու Սատուռնին։

Պլուտոն մոլորակը պտտվում է Արեգակից ամենահեռու ընկած ուղեծրով։ Պլուտոնի մասին գիտնականներն իմացան միայն 1930 թ․ ։ Արեգակից նրա ունեցած հեռավորությունը 40 աստղագիտական միավոր է։ Պլուտոնի տարին 250 երկրային տարվա․ Նրա շուրջը պտտվում է մեկ արբանյակ։ Այս մոլորակը մեծությամբ մոտավորապես հավասար է Երկրին։ Պլուտոնի մասին առայժմ քիչ բան է հայտնի, որովհետև այդպիսի մեծ հեռավորությունից այն ուսումնասիրելը դժվար է։ Բացի այս 9 մոլորակներից,որոնց անվանում են մեծ մոլորակներ, Արեգակնային համակարգում, Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև,Արեգակի շուրջը պտտվում են բազմաթիվ փոքր մոլորակներ։ Դրանց անվանում են աստերոիդներ (աստղակերպեր)։ Բայց դրանք աստղերի հետ ոչ մի ընդհանրություն չունեն և այդպես են կոչվել միայն այն պատճառով որ, նույնիսկ շատ ուշատ անգամ խոշորացնող աստղադիտակով դիտելիս գրեթե բոլորը կետ են երևում։ Հայտնի է ավելի քան 4000 աստերոիդ։ Փոքր մոլորակների տրամագծերը մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի հարյուր կմ երկարություն ունեն։ Նրանցից ամենամեծը Ցերերան է, որի տրամագիծը 785 կմ է։ Ճշգրիտ հայտնի ուղեծրով փոքր մոլորակներն ունեն իրենց համարները։ Անցյալ դարում հայտնագործված փոքր մոորակներն անվանվում էին հունական և հռոմեական աստվածների ու հերոսների անուններով։ Հետո սկսեցին կոչել ինչպես քաղաքների ու երկրների անուններով, այնպես էլ ի պատիվ ականավոր գիտնականների ու պետական գործիչնորի։Վլադիլենա փոքր մոլորակի անվամբ հավերժացվել է Վ Ի Լենինի անունը։ Մի ուրիշ փոքր մոլորակ կոչվում է Արմենիա։