Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մխիթար Հերացու

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մխիթար Հերացին հայ բժշկագիտության ամենաականավոր դեմքերից է , միջնադարյան հայ բժշկության հիմնադիրև։ Այնքան բեղմնավոր է եղել նրա գիտղական ու բժշկական գործունեությունը և տարածված համբավը, որ ժամանակակիցները նրան մեծրել են «Մեծն Մխիթար», «իմաստուն բժիշկ», «մեծ բժշկապպետ» տիտոսներով։

Մխիթարը ծնվել է հայկական վաղեմի Պարսկահայք նահանգի Հեր (այժմ՝ Խոյ, Իրանում) քաղաքում, այստեղից էլ ստացել է Հերացի անունը։ Մանկությունից նրան հետաքրքրում էր բնությունը, մարդն իր կյանքով, տառապանքներով ու խնդություններով։ Մեծանալով՝ նա ջանում էր հասկանալ բնության գաղտնիքները, ըմբռնել մարդուն տանջող հիվանդությունների պատճառները, գտնել դրանք բուժելու ուղիներն ու միջոցները։ Պատանեկան տարիքում նա տեղափոխվում ու հաստատվում է Կիլիկյան Հայաստանում, որը 11֊րդ դարում Միջերկրական ծովի հյուսիս արևելյան եզերքին ստեղծված հայկական պետություն էր։ Այստեղ էլ Մխիթարն ստանում է իր մասնագիտական կրթությունը, ապա ծավալում բժշկի ու գիտնականի իր գործունեությունը։

Հերացին անընդհատ որոնումների ու պրպտումների մեջ էր։ Հունարենի, արաբերենի, պարսկերենի քաջիմացությունը նրան հնարավորություն է տալիս ծանոթանալու այդ լեզուներով ստեղծվա բժշկական գրքերին, խորանալու « բժշկության հայր» համարվող հին հույն բժիշկ Հիպոկրատեսի, Ավիցեննայի աշխատությունների մեջ։ Լինելով անսպառ եռանդով օժտված մարդ՝ հաճախ նա թափառաշրջիկ բժշկի կյանք էր վարում շրջում էր երկրից երկիր, ուսումնասիրում ժավողրդական դարավոր բժշկությունը, տարատեսակ բույսերի բուժի հատկությունները, դրանք փորձարկում տարբեր հիվանդությունների դեպքում։ Իր կուտակած փորձն ու եզրահանգումները նա շարադրում էր սեփական աշխատություններում։

Մխիթար հերացու հիմնական բժշկական երկը կոչվում է «Ջերմանց մխիթարություն» , որը գրվել է մոտավորապես 1184 թ․ և, բարեբախտաբար, պահպանվել ու ձեռագիր վիճակում հասել է մեզ։ Գիրքը կարևոր տեղեկություններ է պարոնակում այսպես կոչված ջերմային կամ տենդային հիվանդությունների ՝ախտորոշման ու բուժման վերաբերյալ։

Հերացին տենդային հիվանդությունները բժանել է երեք խմբի «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ» անող։ Հետաքրքիր է նրա տեսությունը հատկապես «բորբոսային» տենդի մասին։ Բժշկապետըը գտնում էր, որ այդ տենդը վարակիչ է, իսկ նրա պատճառը մարդու արյան և մյուս հեղուկների մեջ գոյացող «բորբոսն» է, որը, կուտակվելով որևէ օրգանում, առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը ։ Մասնագետները հաստատում են , որ մինչև մանրէների հայտնագործումը ոչ մի բժիշկ չի օգտագործել մարդու օրգանիզմում տեղի ունեցող վարակական պրոցեսն այդքան դիպուկ արտահայտող հասկացություն «բորբոս», ինչպես այդ արել է հայ գիտնականը։

Մխիթար Հերացին առաջադեմ մտածող էր։ Նա ժխտում էր հոգու անմահության միջնադարում տիրապետող գաղափարը և գտնում էր, որ մարմինն ու հոգին միասին են մեռնում։ Դա իր ժամանակի համար համարձակ կարծիք էր։ Նա հիվանդներին բուժում էր ոչ թե կախարդույամբ ու թովչությամբ, ինչպես տարածված էր այն ժամանակ, այլ փորձնական ճանապարհով գտնում էր հիվանդությունների բուն պատճառները և եստ այդմ էլ բուժում դրանք օգտագործելով, հիմնականում, բուսական դեղամիջոցներ։ Իր գրքում նա հիշատակում է շուրջ 200 դեղաբույսեր, ինչպես նաև հանքային ու կենդանական ծագում ունեցող մի շարք դեղանյութեր, նշում դրանց բուժիչ հատկությունները։ Հմուտ բժիշկը հիվանդին բուժելիս կիրառում եր նաև երաժշտություն, բարոյական աջակցություն հորդորանքի, խրախուսանքի, քաջալերման ձևով, որոնք, նրա կարծիքով, բարձրացնում են հիվանդի տրամադրությունը և նպաստում ապաքինմանը։

Մեծ բժշկապետի«Ջերմանց մխիթարությունը» երկար դարեր լավագույն ձեռնարկ֊դասագիրք է եղել հայ բժիշկնիերի և բժշկության սովորողների համար։ Հեղինակի խոստովանությամբ, նա իր գիրքն այդ պես էր անվանել, որպեսզի այն «մխիթարի բժշկին ուսմամբ, իսկ հիվանդին առողջությամբ»։ Հատկանշական է, որ այն գրվել է ժողովրդին հասկանալի միջին հայերենով, պարզ ու պատկերավոր լեզվով։ Հերացու ստեղծած շատ տերմիններ դեռ այսօր էլ գործածվում են հայ բժշկագիտությն մեջ։

Լայն հետաքրքրասիրությունների տեր գիտնականն զբաղվել է նաև աստղաբաշղությամբ, քիմիայով և ուրիշ բնական գիտություններով, գրել դրանց վերաբերյալ աշխատություններ, որոնցից, ցավոք, միայն պատառիկներ են պահպանեվ։

Ժամանակն անզոր եղավ խամրելու մեծ բժշկապետի ու գիտնականի վաստակը 19֊րդ դարում նրա «Ջերմանց մխիթարությունը» հրատարակվեց, ապա թարգմանվեց մի շարք լեզուներով և հայտնի դարձավ եվրոպական գիտությանը։ Այդ բարձրարժեք աշխատությունը ոչ միայն չի կորցրել իր նշանակությունը, այլև դարձել է լուրջ ուսումնասիրության առարկա՝ շարունակելով զարմանք ու հիացմունք պատճառել մասնագետներին։

Մխիթար Հերացու անունով փողոցներ կան Երևանում ու Կիրովականում