Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մետաղների դարեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Զուր չէ, որ մարդն իր պատմության որոշ ժամանակաշրջաններ կոչել է մետաղների անուններով՝ պղնձի դար, բրոնզի դար, երկաթի դար: Առանց այդ կարևոր բնական նյութերի մենք, հավանաբգնացքար, մինչև հիմա ապրելիս կլինեինք քարի դարում, երբ մարդը միայն մահակով ու քարով էր սնունդ հայթայթում, հող մշակում, հագուստ և այլ իրեր պատրաստում, կացարան կառուցում:

Մարդն աշխատանքի ընթացքում աստիճանաբար ճանաչում էր բնությունը, սովորում օգտագործել բնական նյութերը: Բնակտորների ձևով նրան հանդիպում էին նաև մետաղներ: Բայց մետաղներ մշակելը հեշտ գործ չէ: Սկզբում մարդիկ սովորեցին պղինձ կռել, նրանից դաշույն և նիզակների ծայրապանակ պատրաստել: Այն ժամանակաշրջանը, երբ մարդիկ պղնձից էին գործիքներ պատրաստում, հետագայում անվանվեց պղնձի դար; Բայց պղնձե գործիքները փափուկ էին և ոչ դիմացկունԱնագը մյուս մետաղներից ավելի հեշտ էր հալվում, բայց նա էլ պիտանի չէր աշխատանքային գործիքներ պատրաստելու համար: Մարդկանց օգնեց պատահականությունը: Մի կրակարանում միատեղ հալվել էին անագի ու պղնձի կտորներ: Պարզվեց, որ այղ համաձուլվածքը հարմար է ամեն տեսակի ամաններ, գործիքներ ու զենք պատրաստելու համար, քանի որ, հեշտ էր հալվում և բավականին ամուր էր: Այդ համաձուլվածքն ստացավ բրոնզ անունը, իսկ ժամանակաշրջանը' մեր թվականությունից առաջ 4-րդ հազարամյակի վերջից մինչև 1-ին հազարամյակի սկիզբը, գիտնականներն անվանեցին բրոնզի դար: Երբ հին ձուլագործները սովորեցին իրենց հնոցներում շատ բարձր ջերմաստիճան ստանալ և երկաթ հալել, սկսվեց եր- կաթի դարը: Դա մեզանից շուրջ երեք հազար տարի առաջ էր: Աստիճանաբար մարդիկ իրենց ծառայեցրին նաև ուրիշ մետաղներ ու համաձուլվածքներ ևս: Առանց նրանց մարդկությունը, չէր կարողանա հասնել այնպիսի վիթխարի հաջողությունների, որոնց ականատեսներն ենք մենք այսօր: Առանց մետաղների չէին լինի երկաթգծերն ու ինքնաթիռները, տիեզերանավերն ու երկրի արհեստական արբանյակները, բարդ մեքենաներն ու սարքերը: Շատ հարմար են մետրոպոլիտենի ստորգետնյա ուղիները, այդ ուղիներով մեծ արագությամբ սլանում են ները քաղաքի տարբեր ծայրեր հասցնելով ուղևորներին: