Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մենք ենք մեր սարերը

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
2014 Stepanakert, Monument My i Nasze Góry (02).jpg

Հուշարձանի իսկական անվանումը «Մե՛նք ենք մեր սարերը»‐ն է («Մե՛նք ենք մեր լեռները»)։ Արձանը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ», (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ)։ Տեղադրվել է 1967 թվականին, գտնվում է բլրի գագաթին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետ՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ։

Քանդակը «Մենք ենք, մեր լեռները» անունով է կնքել Բագրատ Ուլուբաբյանը։

Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը։ Նաև բողոք է բարձրացվել Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում այդ քանդակը տեղադրելու առթիվ։ Սակայն այն տեղադրվել է։ Հուշակոթողը նաև վեճի առիթ է հանդիսացել Եվրատեսիլ-2009 էստրադային երգի մրցույթ-փառատոնի ժամանակ, քանի որ Հայաստանի մասնակցի հոլովակի ժամանակ պատկերված էր այն։

«Մե՛նք ենք մեր լեռները» հուշահամալիրը վերակառուցվել ու բարեկարգվել է գործարար Կարեն Ավագյումյանի կողմից։