Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ստեփանակերտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Stepanakert collection.jpg

Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքն է։ Ստեփանակերտ է անվանվել 1923 թվականին՝ ի պատիվ Ստեփան Շահումյանի։ Քաղաքն Արցախի լեռնաշղթայի արևելյան սարավանդի վրա է՝ Կարկառ գետի Վարարակն վտակի ձախ ափին, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մետր։ Ստեփանակերտին շրջագծում են Արմենավան, Կրկժան և Մալիբեկլու գյուղերը։ Անտառապատ է, կլիման՝ մեղմ, բարեխառն։ Հունվարի միջին ջերմաստիճանը -0,2° C է, տարեկան տեղումների միջին քանակը՝ 530 միլիմետր։

Քաղաքն ավտոճանապահներով միացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններին և Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքին։

Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի ու Կառավարության նստավայրն է։ Այստեղ են հանրապետության բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները, հասարակական-քաղաքական կազմակերպությունները և այլ կառույցներ։

Ստեփանակերտի տարածքում հայտնաբերվել են քարի դարից մինչև ուշ միջնադարն ընդգրկող ժամանակաշրջանի աշխատանքի գործիքներ, զենքեր, արձանիկներ, թասեր, խաչքարերի հին տեսակներ։

Ստեփանակերտում իրենց ներկայացուցչություններն ունեն մի շարք միջազգային և հասարակական կազմակերպություններ։