Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Վաղարշապատ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Mother See of Holy Etchmiadzin.jpg

Վաղարշապատ (ճանաչելի է նաև Էջմիածին անունով), քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ 4-րդն է։ Վաղարշապատ (Էջմիածնում) կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։

Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։Համաձայն Մովսես Խորենացու «Հայոց պատմության», մինչև Վաղարշապատ կոչվելը քաղաքը անվանվել է Վարդգեսավան, իսկ դրանից առաջ Արտիմեդ։Բնակավայրի Արտիմեդ անվանումը, հավանաբար, պայմանավորված է եղել այնտեղ գտնվող Արտեմիդ՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարով[3]։ Այդ ենթադրության օգտին են խոսում 1950-ական թվականներին Մայր և Սուրբ Հռիփսիմե տաճարների պեղումների ժամանակ նրանց հիմքերից հայտնաբերված հեթանոսական տաճարների բեկորները։Վարդգես Մանուկը բաժանվելով Տուհաց գավառից, Քասախ գետով գալիս նստում է Շրեշ բլրի և Քասախ գետի մոտ՝ Արտիմեդ քաղաքում Երվանդ արքային խնամախոսելու, որտեղ իր անվամբ հիմնում է Վարդգեսավանը։2-րդ դարի առաջին կեսին, ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկ Բ-ի որդի Վաղարշ Ա թագավորը Վարդգեսավանը պատում է պարսպով ու մեծ պատվարով, դարձնում թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով այն Վաղարշապատ կամ Նոր Քաղաք, Վաղարշ Ա Արշակունու ժամանակից (մ. թ. 191-211 թթ.)[2]։ Միջին դարերում, մասնավորապես միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն է։163 թվականից մինչև 193 թվական հռոմեացիք Վաղարշապատը նույնիսկ մայրաքաղաք են հռչակում գրաված և ավերած Արտաշատի փոխարեն և անվանում Կայնեպոլիս (Նոր քաղաք)։1945 թվականին քաղաքը վերանվանվել է Էջմիածին և այդ անուն է կրել մինչև 1992 թվականը, երբ նորից վերանվանվեց Վաղարշապատ։

աղարշապատը և նրա մերձակա տարածքները հին և միջին դարերում մտնում էին Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ, տեղագրորեն հանդիսանում է Արարատյան դաշտի կենտրոնը՝ Քասաղ գետի միջին և ստորին հոսանքների շրջանում։

Վաղարշապատը Արևելքի մեծ քաղաքների նման շրջապատված էր պարսպով, որի կենտրոնում շուկան էր։ Քաղաքի մեջ էր առնված նաև միջնաբերդը, ներսում՝ արքունի ապարանքը և մայր տաճարը, իսկ քաղաքի պարիսպներից դուրս քաղաքի արվարձաններն էին։ Պարիսպների ներսում ապրում էր ազնվականությունը և իշխող դասը, իսկ պարիսպներից դուրս՝ աշխատավորությունը։ Արվարձանները ևս ունեցել են իրենց շուկան և արհեստավորական թաղերը։

Վաղարշապատը հնագույն դարերից սկսած համարյա անընդմեջ երկրորդ կամ զուգահեռ մայրաքաղաքի դեր է կատարել։

Վաղարշապատի դերի բարձրացումը առաջնակարգ մայրաքաղաքի աստիճանի հետևանքն էր այն բանի, որ 301 թ-ից այն դարձավ քրիստոնեական Հայաստանի հոգևոր կենտրոնը, նաև կաթողիկոսական նստավայրը։ Բավական է ասել, որ այստեղ է բացվել Մաշտոցյան առաջին դպրոցը, այստեղ է հաստատվել (480 թվականին) առաջին հայկական պետական-պաշտոնական մատենադարանը։

Հետագա դարերում (բացառյալ Բագրատունիների թագավորության ժամանակ) Վաղարշապատը աստիճանաբար անշքացավ, դարձավ աննշան և խղճուկ մի բնակավայր։ Քաղաքը նոր շունչ և վերակենդանություն է առնում, երբ 1441 թվականին կաթողիկոսական աթոռը Սսից տեղափոխվեց Էջմիածին։ Այսուհետև Վաղարշապատ-Էջմիածինը նորից դարձավ Հայոց ոչ միայն կրոնական, այլև, ինչ որ չափով նաև վարչական կենտրոնը։ 1828 թ-ից, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, Վաղարշապատը (Էջմիածին) դարձավ Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կենտրոնը, մինչև 1930 թվականը։