Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հռոդոսի կոթող

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հին հույները կոթող էին կոչում մարդկային հասակը շատ անգամ գերազանցող արձանները։ Մ․ թ․ ա․ 4-րդ դարում հունական պետություններից ամենահարուստը և հզորը Հռոդոսն էր։ Հռոդոս քաղաքը գտնվում էր Էգեյան ծովի համանուն կղզում։ Այն ժամանակի խոշորագույն առևտրական կենտրոններից էր, և շատերն էին փորձում տիրանալ նման բարգավաճ քաղաքի հարստություննորին։ Եվ քանի որ Հռոդոսի բնակիչները ձգտում էին անկախության, նրանք պետք է պայքարեին այն նվաճելու համար։ Նման մի պայքարում տարած հաղթանակի ծնունդ էր Հռոդոսյան հսկան։

Հունական դիցաբանության մեջ արևի աստվածը Հելիոսն է։ Ըստ առասպելի՝ նա, հեծած իր ոսկեկուռ կառքը, ամեն օր՝ լուսաբացից մինչև մայրամուտ, անցնում է երկնակամարով՝ լույս ու ջերմություն տալով մարդկանց։ Հելիոսի խնդրանքով աստվածները Հռոդոս կղզին բարձրացրել են ծովի հատակից։ Հռոդոսն անվանում էին նաև Հելիոսի սրբազան քաղաք։

Մ․ թ․ ա․ 4-րդ դարում Հռոդոսը շուրջ մեկ տարի պաշարվում է սիրիացիների կողմից։ Հաջողության չհասնելով՝ նրանք հեռանում են՝ այնտեղ թողնելով զրահամեքենաների մի մասը։ Այս հաղթանակը մեծ տոնախմբությունների առիթ է դառնում հռոդոսցիների համար։ Դրանով նրանք վերջնականապես հաստատում է Միջերկրական ծովի ողջ տարածքում իրենց քաղաքի՝ որպես խոշոր առևտրական կենտրոնի նշանակությունը։ Հռոդոսի բնակիչները որոշում են վաճառել լքված զրահամեքենաները՝ կառուցելով կղզու հովանավոր՝ արևի աստված Հելիոսի արձանը՝ ի նշան երախտագիտության՝ ձեռք բերած հաղթանակի համար։