Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հոգի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Rosarium philosphorum Soul.jpg

Անցյալում կարծում էին, թե մարդը, մարմնից անկախ, ունի նաև հոգի՝ անմարմին, ստվերի նման մի բան: Եվ այդ հոգին, իբր, մարդու մահից հետո թռչում հեռանում է նրա մարմնից:

Գիտությունը հերքեց հոգու մասին եղած հեքիաթաբանությունները, բայց խոսակցության մեջ մենք այսօր էլ օգտագործում ենք հոգի բառը, միայն թե բոլորովին այլ իմաստով:

Հոգի ասելով մենք այժմ հասկանում ենք մարդու միտքը, զգացմունքները, ունակությունները: Եթե մարդը չար է, նախանձոտ, ագահ, մենք ասում ենք, որ նրա հոգին նողկալի է, զազրելի: Խելոք, բայց վառ հույզերից զուրկ, տաղտկալի ու չոր մարդուն անվանում ենք անհոգի: Իսկ խելացի, բարի, սիրո և բարեկամության ընդունակ մարդու մասին ասում ենք. «Նա հոգի մարդ է» կամ՝ «Նա գեղեցիկ հոգի ունի»:

Հավերժ կենդանի հոգու մասին հեքիաթը ծնվել է անմահության մասին մարդու երազանքից: Բայց մի՞թե մարդկային ձեռքերի, մտքի, տաղանդի կերտվածքները, որոնց մեջ, ինչպես հաճախ ասում են, «հոգի է դրված», անմահության ճամփան չեն բռնել: Մարդկությունը հիմա էլ սքանչանում է այն ամենով, ինչ ստեղծել են վաղուց անցած սերունդները, կերտել հին ժամանակների ճարտարապետները, երկնել անցյալի մեծ բանաստեղծները: