Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գորգ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Armenian rug Mayr Hayastan, 20th century, No. 2358.jpg

Հայկական գորգերը լայն տարածում ունեն։ Կարպետ բառը հայերենից անցել է եվրոպական շատ լեզուների՝ լատիներենի, անգլերենի, սերբերենի և այլն։ Գորգերը հավերժ երիտասարդ են իրենց մի զարմանալի հատկությամբ մեկ անգամ ստեղծվելով՝ նրանց զարդանկարները չեն մոռացվում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերընդից սերունդ։ Հայկական գորգերի զարդանախշերը արտահայտում են ժողովրդական հնագույն պատկերացումներ։ Ուշադիր ուսումնասիրելիս դիտողի համար բացվում է զարդերի լեզվով պատմվող հայկական հեքիաթների աշխարհը։ Ահա «վիշապագորգերն» իրենց վրա պատկերված վիշապներով, սրանց զայրույթը մեղմելու համար զոհաբերված խոյերի մորթիներով, կայծակներով, ինչպես նաև այդ չար ուժերը զսպելու ելած ցուլերի, արծիվների, առյուծների պատկերներով։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 13-17-րդ դարերում գործված վիշապագորգերում առասպելական կենդանիների տեսքով արտահայտվել են հայկական հեթանոսական հավատալիքների վերապրուկները՝ կապված Վահագնի, Աստղիկի, Անահիտի, Արամազդի, Միհրի և այլ աստվածների պաշտամունքի հետ։

Հայկական գորգերը նշանավոր են եղել նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ, որոնք ստացվել են բնական միջոցներով տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից, ծաղիկներից։ Հայտնի են եղել իրենց ամենաարժեքավոր գունանյութի՝ որդան կարմիրի շնորհիվ։

Հայաստանի ամեն մի շրջանին, անգամ առանձին գյուղերին, բնորոշ են սեփական զարդանկարները։