Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հայկական Նվագարաններ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Փարիզի համերգասրահներից մեկում միջազգային երաժշտական համաժողով է։ Ելույթ են ունենում տարբեր երկրներից եկած երաժիշտների և ներկայացնում իրենց ազգային երգն ու նվագը։ Ահա բեմ է ելնում կոմիտասը, գրպանիղց հանում արտաքուստ ոչնչով աչքի չնկնող մի փոքրիկ նվագարան և,մոտեցնում շուրթերին ու սկսում է նվագել։ Եվ դահլիճն աստիճանաբար լցվում է հեռավոր հայաստանի՝ ներկաներին մինչ այդ անհայտ հրաշալի գույներով ու ձայնվագաևրանըներով։ Պարզ ու համեստ այդ նվագարանը հայկական սրինգն էր։

Մեծ ազգային վագարանների դերը ժողովուրդների երաժշտական մշակույթի ասպարեզում։ ամեն մի ժողովուրդ ստեղծել է իր ինքնատիպ նվագարանները։ Աստիճանաբար հարևան ժողովուրդների մշակույթների փոխնեգործության հետևանքով, մի ժողովրդի նվագարաններն անցել են մյուսին, և դրա համար էլ հաճախ միևնույն նվագարանը կամ նրա տարատեսակը հանդիպում էտարբեր ժղովուրդների մոտ։

Բազմաթիվ պեղումներից հայտնաբերված նյութերը ,ժայռերի, տապանաքարերի քանդականախ վրայի քանդականախշեր, միջնադարյան մանրանկարները, ինչպես նաև պատմիչների վկայությունները ցույց են տալիս, որ դեռևս հին Հայաստանում օգտագործվել են բազմաթիվ ու բազմատեսակ նվագարաններ։ Գառնիում կատարած պեղումների ժամանակ հայտնաբերվել է ոսկորից պատրաստված մի սրինգ ,որը վերագրվում է մեր թվականությունից առաջ 2-րդ հազարամյակին։

Գոյություն ունեն նվագարաների երեք տեսակներ՝ լարային և հարվածային։ Հայկական ժողովրդական փողային նվագարաններից են՝ եղջերափողը շվին ու սրինգը, ուսուկն ու փեփուկը, թութակը, բազմափող սրինգն ու բլուլը, պարկապզուկն ու պկուն, դուդուկն ու զուռնան։ Այս նվագարանները պատրաստվում են փայտից, եղեգնից, կենդանիների կաշվից, ոսկորներից ու եղջյուրներից և գործածվում են տարբեր նպատակներով ու առիթներով։ Այսպես, հնում եղջերափողը գործածվել է որսի, նավագնացության, պատերազմների ժամանակ։ Սրինգն ու բլուլը հովվական գործիքներ են։ Մինչև հիմա էլ դրանց կարելի է հանդիպել լեռնային շրջանների գյուղերում։ Սրինգով ու բլուլով կատարվող քնարական հարուստ մեղեդիներն ուղեկցել են ոչխարի հոտը, նրանց կախարդական մեղմ հնչյուններով հովիվն իր շուրջն է հավաքել ցրիվ եկած անասուններին, ազդարարել տագնապ, ահազանգել գայլերի մոտալուտ հարձակումը և այլն: Սրինգի ու բլուլի միջոցով հովիվն արտահայտել