Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հայաստանի Հանրապետություն շքանշաներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հայաստանի Հանրապետությունում սահմանվել են Հայրենիքի, Մարտական խաչի, Պատվո շքանշան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի շքանաշաններ։

«Հայրենիքի շքանշանը» Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգևն է․շնորհվում է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց։

«Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանների շքանշանները» շնորհվում են հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահոբման գործում ցուցաբերած բացառիկ քաջության, անձնուրացության ու հմտության համար։

«Պատվո շքանշանը» շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական ու ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար։

«Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը» շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործենության ասպարեզներում ձեռք բերած նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործենության համար։

«Տիգրան մեծի շքանշանը» շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական գործիչներին, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության մատուցած բացառիկ ծառայությունների համար։

«Վարդան Մամիկոնյանի շքանշանը» շնորհվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի բարձրագույն և ավագ սպայկազմի ծառայողներին՝ հայրենիքի հանդեպ ցուցաբերված բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության ու զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ծառայությունների համար։