Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հաղարջենի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ribes sanguineum.jpg

Հաղարջենին կոկռաշազգիների ընտանիքի տերևաթափ բույս է։ Հայտնի է հաղարջենու 150 տեսակ՝ տարածված Եվրոպայուն, Ասիայում, Ամերիկայում։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է 6 տեսակ արևելյան, ալպիական, Բիբերշեյնի, հայկական, Ախուրյանի սովորական։ Տարաշվաշ է անտառներում նոսր անտառներում թփուտներում ժայռաճեղքերում, կիռճերում և այլուր։ Սովորական հաղարջենին աճեցվում է գրեթե բոլոր մարզերում։ Մշակության մեջ տարածված են նաև սև ու կարմիր հաղաջենիների ներմուծված տեսակները։

Հաղարջենու թփի բարձրությունը 2-2,5 մ է։ Տերևները պարզ են, հերթադիր, 3-5բլթականի, ատամեզր։ Ծաղկաբույլը ողկույզը, ծաղիկները՝ մանր, երկսեռ, հազվադեպ՝ բաժանասեռ և երկտուն, սպիտակ, դեղնականչավուն։

Հաղարջենու Ախուրյանի և հայկական տեսակները բնաշխարհիկ են․ գրանցված են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։