Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կենդանիների ձմեռում

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Կենդանիների համար ձմեռը ծանր ժամանակ է՝ ցուրտ է, ուտելիքն էլ քիչ։ Սնունդ հայթայթելը դժվար է լինում ոչ միայն խոտակերների, այլև գիշատիչների համար։ Իսկ միջատակերների վիճակն է՜լ ավելի ծանր է. ձմռանը որտեղի՞ց միջատ գտնես։ Հազարամյակների ընթացքում կենդանիները հարմարվել են ձմեռելուն։ Շատ թռչուններ «սովորել» են ձմռանը չվել տաք երկրներ, իսկ մնացողները վարժվել են կեր հայթայթել նաև ձմռանը։ Այլ կերպ են ձմեռում գազանները։ Նրանցից շատերը ձմեռային քուն են մտնում և այն էլ ոչ սովորական. նրանք քնում են մի քանի ամիս շարունակ, գրեթե չարթնանալով, իսկ արթնացնելն էլ շատ դժվար է լինում։ Սովորական քնի ժամանակ կենդանիների բոլոր օրգանները նորմալ են աշխատում, իսկ ձմեռային քնի ընթացքում սիրտը բաբախում է դանդաղ ու թույլ, շնչում են թեթևակի, իսկ շատերի մարմնի ջերմաստիճանը, նույնիսկ, խիստ իջնում է։ Բայց անգամ այդ վիճակում օրգանիզմը որևէ սնունդ պետք է ստանա։ Անշուշտ, այո. և նա «սնվում է» աշնանը կուտակած ճարպի պաշարով։ Նորմալ աշխատող օրգանիզմն այդ պաշարը շատ արագ կսպառեր, իսկ դանդաղ գործող օրգանիզմն այն ծախսում է ողջ ձմեռ։ Այդպես են քնում արջերը, գորշուկները, գերմանամկները, գետնասկյուռները, ոզնիները։ Ավելի «խորն» են քնում երկկենցաղներն ու սողունները։ Ձմռանը բներում ու ճեղքերում քուն են մտնում օձերը, մողեսները և շատ միջատներ։ Բոլոր կենդանիները չէ, անշուշտ, որ ձմեռային քուն են մտնում։ Շատ գազաններ կեր են գտնում նաև ձմռանը, իսկ դաժան ցրտերից պաշտպանվում են իրենց մորթիով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։